Առողջություն

Ո՞ր բանաններն են օգտակար. սա պետք է իմանա յուրաքանչյուրը

Բանանն այն մրգերից է, որ վաղուց էկզոտիկների շարքից տեղափոխվել է մեր առօրյա օգտագործման մթերքների շարքը։ Բանանի օգտակարության մասին շատ երկար կարելի է խոսել։ Այսօր, հիմնվելով գիտական հետազոտությունների վրա, կպատասխանենք բոլորին շատ հուզող հարցին՝ արդյո՞ք կարելի է շատ հասած բանաններն ուտել։

Գիտնականները պնդում են, որ սևացած բանաններն այլ կերպ են ազդում օրգանիզմի վրա։ Խակ բանաններում առկա է չլուծվող օսլան։

Այն չի մարսվում փոքր աղիքում և գազեր է առաջացնում։ Հասուն պտուղներում օսլայի մեծ մասը վերածվում է շաքարի, այդ պատճառով էլ հասուն բանանները ոչ միայն ավելի քաղցր են, այլև ավելի լավ են մարսվում և ավելի օգտակար են մարսողության համար։

Հասուն բանաններում ավելի շատ օգտակար նյութեր կան, իսկ ամենակարևորը՝ որքան մուգ է բանանը, այնքան շատ է նրա մեջ արտաբջջային սպիտակուցը (ուռուցքի նեկրոզի գործոնը)։

Այն խոչընդոտում է ուռուցքային բջիջների աճին։ Օրական մեկ շատ հասած բանան ուտելով դուք ամրապնդում եք ձեր օրգանիզմի դիմադրողականությունը։ Հաջորդ անգամ խանութում բանան ընտրելիս անպայման հիշեք այս մասին։

Կարդացեք նաեվ

Արդյունավետ ժողովրդական բաղադրատոմսեր հազի դեմ. Կարող եք պատրաստել ինքներդ

Irina Abovyan

Պայքարեք գրիպի և մրսածության դեմ՝ 3 հզոր թեյերի միջոցով

Irina Abovyan

Շատ կարևոր է իմանալ..Քաղցկեղի 10 նախանշան, հարկավոր չէ անտեսել

Irina Abovyan

Դեղաբույսեր, որոնք հանգստացնում են նյարդերը

Irina Abovyan

Բնական միջոց ոսկորների ցավի դեմ

Irina Abovyan

Բնական դեղատոմսեր տարածված հիվանդությունների բուժման համար

Irina Abovyan