Ժամանց

ԹԵՍՏ. ընտրեք խատուտիկն ու ստացեք կարևոր հաղորդագրություն

№1 Կարող են խոչընդոտներ առաջանալ, երբ ձեզ դա պետք է ամենից շատ։ Խոչընդոտները ձեզ տրված են այն բանի համար, որ ունենաք ապրումներ և փոփոխություններ, որոնք այդ պահին պետք են ձեզ։ Հիշեք, որ ձեզ կարող է դուր չգալ այն, ինչ տեսնում եք ու ստիպված եք ընդունել, բայց դրանից հետո ինչ-որ ավելի լավ բան է գալու ձեր կյանք։ №2 Ձեր վիբրացիան ավելի ուժեղ է, քան կարող եք պատկերացնել, ու այդ ամենը ձեր հսկողության տակ է։

Մտածեք այդ մասին, երբ մտնում եք սենյակ. ձեր էներգիան ձեզնից առաջ է ընկնում, և այն, թե ում կամ ինչ կձգեք, իրականացվում է հենց այն վիբրացիայի միջոցով, որն արձակում եք։ №3 Փորձեք արտահայտել ձեր զգացմունքները և թույլ տալ, որ դրանք ձեզ ցույց տան ողջ ճշմարտությունը։ Ազատվեք անցյալի ցավերից, վատ հիշողություններից։

Դա կայունության հասնելու ու ինքներդ ձեր հանդեպ սերը վերականգնելու միակ տարբերակն է։ Իհարկե, դա դժվար է, բայց եթե իսկապես ուզեք, կկարողանաք։ №4 Ձեզ անհրաժեշտ է հավատալ, որ դուք մենակ չեք։ Ամեն բան ձեր կյանքում ընթանում է իր հունով, ամեն ինչ գալիս է ճիշտ ժամանակին, կլինի այնպես, ինչպես պետք է լինի, որ դուք ձեզ երջանիկ զգաք։ Մի վախեցեք ու վստահեք ձեզ աջակցող ուժերին։

№5 Դուք ունեք երազանք, որը ձեզ հետ է արդեն երկար ժամանակ։ Դրան հասնելու ճանապարհին ունեցել եք բազում փորձություններ, դժվարություններ, բայց, միևնույն է, առաջ եք շարժվել։ Շարունակեք նույն տեմպերով։ Երազանքի իրականացումը պահանջում է ծանր աշխատանք և համառություն։

Կարդացեք նաեվ

Ընտրեք մի թռչուն և ստացեք օրվա ուղերձը

Irina Abovyan

Թեստ․ Ընտրեք հրեշտակը և ստացեք այնպիսի հաղորդագրություն, որը կուղղորդի Ձեզ մինչև տարեվերջ

Irina Abovyan

Կենդանակերպի նշանների ամենա ամենաները

Irina Abovyan

Հորոսկոպի ամեն նշանի ամենագեղեցիկ գիծը

Irina Abovyan

Կենդանակերպի 6 նշան, ովքեր չեն կարողանում տնօրինել գումարը

Irina Abovyan

Աստղագուշակ 2021 թվականի հունիսին Առյուծ

Irina Abovyan