Հասարակություն

Եվրոպացիները Փաշինյանին աջակցում են զուսպ եւ զգուշորեն

Անցյալ շաբաթվա սկզբին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այց կատարեց Բրյուսել՝ Եվրոպական միության կառույցներ։ Այս այցը շատերը կապեցին Հայաստանում ծրագրված հանրաքվեի անցկացման առիթով եվրոպացի պաշտոնյաների աջակցությունը ստանալու մտադրության հետ: Փաշինյանի բրյուսելյան հանդիպումներում հնչել են նաեւ ուղերձներ, որոնք արտացոլում են ՀՀ-ԵՄ հարաբերությունների ներկայիս մակարդակը: Եվրոպացիները այս փուլում կարեւորում են Հայաստանում բարեփոխումների արդյունավետությունը: Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ Փաշինյանը քննարկել է Հայաստան-ԵՄ հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ քննարկման առանցքում է եղել Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների լայն օրակարգը: Շառլ Միշելը ողջունել է Փաշինյանի այցը եւ նշել, որ այն լավ հնարավորություն է քննարկելու համագործակցության հետագա քայլերը, այդ թվում` Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումների արդյունավետ իրականացման ուղղությամբ: Փաշինյանը կարեւորել է ԵՄ-ի կողմից Հայաստանի բարեփոխումներին աջակցությունը եւ վստահություն հայտնել, որ պարոն Միշելի` Եվրոպական խորհրդի նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո եւս ՀՀ-ԵՄ գործակցությունը կշարունակի զարգանալ արդյունավետ: «Եվրոպական միությունը մեր բարեփոխումների իրականացման հիմնական գործընկերն է, դրանց իրականացման գործում մենք ամեն պահի զգացել ենք ԵՄ-ի օգտակար աջակցությունը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: Մամլո հաղորդագրությունում նաեւ ասվում էր, որ կողմերը պատրաստակամություն են հայտնել էլ ավելի զարգացնել ՀՀ-ԵՄ հետագա համագործակցությունը, այդ թվում՝ առեւտրատնտեսական կապերը: Եվրոպական խորհրդի նախագահն ընդգծել է, որ կարեւորում է Հայաստանի ընտրած բարեփոխումների ճանապարհը եւ հավելել, որ Եվրոպական միությունը շարունակելու է ակտիվորեն համագործակցել եւ աջակցել մեր երկրին` ժողովրդավարական, այդ թվում` դատաիրավական ոլորտում բարեփոխումները կյանքի կոչելու համար: Փաշինյանն ու Միշելը մտքեր են փոխանակել հունիսին Բրյուսելում կայանալիք Արեւելյան գործընկերության առաջիկա գագաթաժողովից իրենց սպասելիքների շուրջ: Կարդացեք նաև Ալկոգելի մասով խուճապային գնումներ ենք ունեցել. Փաշինյան Փաշինյան. «Ըստ ամենայնի, բազմաթիվ մարդիկ վարակվել են, այս ընթացքում բուժվել եւ չգիտեն, որ հիվանդացել են» «Պարոն Ավինյանն ու պարոն Թորոսյանը թող քննարկեն ու պարզեն՝ լա՞վ է, որ քաղաքում այսքան մարդ կա» Նույն օրը Բրյուսելում` Եվրոպական ժողովրդական կուսակցության գրասենյակում Փաշինյանը հանդիպել է ԵԺԿ նախագահ Դոնալդ Տուսկի հետ: Ըստ կառավարության տարածած մամլո հաղորդագրության՝ Դոնալդ Տուսկն ասել է. «Պարոն վարչապետ, ուրախ եմ ողջունել Ձեզ իմ նոր պաշտոնում, բայց հին ավանդական ընկերությամբ: Եվ խոսքը ոչ միայն Ձեր, այլեւ Հայաստանի հետ մեր ավանդական բարեկամության մասին է: Դուք կարող եք ինձ վրա հույս դնել իմ նոր պաշտոնում»: Դոնալդ Տուսկն ընդգծել է, որ Եվրոպայում, այդ թվում տեղի հանրության եւ քաղաքական գործիչների շրջանում՝ «ՀՀ նոր իշխանությունների եւ անձամբ ՀՀ վարչապետի նկատմամբ առկա է բարձր վստահություն, ինչը քաղաքական կարեւորագույն կապիտալ է»: Փաշինյանն ու Տուսկը մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ հարաբերությունների շուրջ` կարեւորելով Եվրոպական խորհրդարանում հայ խորհրդարանականների եւ ԵԺԿ խմբակցության պատգամավորների միջեւ սերտ ու ակտիվ համագործակցությունը: Փաշինյանն անդրադարձել է Հայաստանում իրականացվող դատաիրավական բարեփոխումների ընթացքին, այդ թվում՝ առաջիկա Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի հանգամանքներին: Նրանք քննարկել են Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում տեղի ունեցող գործընթացները: «ԵԺԿ նախագահը բարձր է գնահատել Հայաստանում իրականացվող բարեփոխումները եւ պատրաստակամություն հայտնել նպաստել Հայաստանի հետ համագործակցության զարգացմանն ու խորացմանը», ասվում էր մամլո հաղորդագրությունում: Բրյուսելում կայացել է Փաշինյանի հանդիպումը Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, Եվրոպական միության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելի հետ։ Նրանք կարեւորել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների ինտենսիվ զարգացումը եւ քննարկել Հայաստանում տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումներին հետագա աջակցությանը վերաբերող հարցեր: «Ժոզեֆ Բորելը հաստատել է Եվրոպական միության պատրաստակամությունը՝ աջակցելու բարեփոխումների իրականացմանը: Պարոն Բորելը ողջունել է կոռուպցիայի դեմ պայքարի, դատաիրավական եւ այլ ոլորտներում Հայաստանում տեղի ունեցող զարգացումները եւ ՀՀ կառավարության հաստատակամ ու հետեւողական քայլերն այդ ուղղությամբ: Որպես ՀՀ-ԵՄ համագործակցության կարեւոր բաղադրիչ ՀՀ վարչապետը եւ Ժոզեֆ Բորելն անհրաժեշտ են համարել Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի` ԵՄ պետությունների կողմից հնարավորինս արագ վավերացումն ու դրա լիարժեք կիրարկումը»: Նշվում էր նաեւ, որ Փաշինյանն ու Բորելը անդրադարձել են Հայաստան-Եվրամիություն մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի հնարավորություններին, ինչպես նաեւ քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացի շուրջ իրավիճակը: Ժոզեֆ Բորելը վերահաստատել է Եվրամիության աջակցությունը հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը: Փաշինյանի այցի հիմքում ի՞նչ արդյունք կա ԵՄ-Ադրբեջան ապագա փաստաթղթում Լեռնային Ղարաբաղի հարցի առնչությամբ ոչ հավասարակշռված ձեւակերպում թույլ չտալու առումով, կամ՝ առհասարակ քննարկվե՞լ է այս թեման, հայտնի չէ: Եվրոպացի գործընկերները վերջերս գերադասում են առանձնապես չծավալվել նաեւ վիզաների ազատականացման թեմայով, կամ՝ հանդես գալ անորոշ ձեւակերպումներով: Անցյալ ամսվա վերջին Ազգային ժողովում Եվրոպական ինտեգրման հարցերով մշտական խորհրդարանական հանձնաժողովի կողմից նախաձեռնած Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի կատարման ընթացքի վերաբերյալ լսումների ժամանակ հայտարարեց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորին՝ նկատելով, որ վիզայի ռեժիմի ազատականացումը նախատեսված է ԵՄ-ի եւ Հայաստանի միջեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրով եւ որը հնարավորություն կտա երկխոսություն սկսել այս թեմայի շուրջ, նշեց, որ անցյալ տարի Եվրահանձնաժողովն առաջընթաց էր տեսել վիզաների ազատականացման համաձայնագրի իրականացման գործում: Սակայն միեւնույն ժամանակ դեսպանը հավելել էր. «Հայաստանի հետ վիզայի ազատականացման շուրջ երկխոսություն սկսելու համար անհրաժեշտ է ԵՄ անդամ բոլոր 27 երկրների համաձայնությունը: Մենք հույս ունենք, որ մոտ ապագայում այդ համաձայնությունը ձեռք կբերվի եւ որ երկխոսությունը շուտով կսկսվի: Փաստացի, սա նշանակում է, որ մենք պետք է նստենք եւ մշակենք ճանապարհային քարտեզ, որը, ի վերջո, կհանգեցնի վիզայի ռեժիմի ազատականացման համաձայնագրին»: Մեր տեղեկություններով՝ ԵՄ անդամ որոշ երկրներ կտրուկ դեմ են Հայաստանին հիմա նման հնարավորություն ընձեռել՝ Հայաստանից դեպի ԵՄ երկրներ մեծ հոսքի վտանգ տեսնելով:

Կարդացեք նաեվ

Շատ համեղ ու նրբահամ շոկոլադե տորթ բալի միջուկով

Irina Abovyan

Ունենք կորոնավիրուսով վարակման 662 նոր դեպք, 448 հիվանդ առողջացել է

Irina Abovyan

Հերոսական դրվագներ տանկային մարտերից. Մեկ հոգով՝ 7 տանկ է խոցել՝ ստիպելով խուճապահար նահանջել

Irina Abovyan

Ուժեղ քամու հետևանքով հրդեն էլեկտրասյան հաշվիչներում, տապալված ծառեր ու պոկված տանիքներ Լոռու մարզում

Irina Abovyan

Հայաստանում կորոնավիրուսի ևս 6 դեպք է հաստատվել. ընդհանուր թիվը հասավ 78-ի (ինֆոգրաֆիկա)

Irina Abovyan

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 291 դեպք, 11 մահ

Irina Abovyan