Միջազգային

Բեյրութում պայթյունի զոհերի թիվը հասել է 137-ի

Բեյրութում տեղի ունեցած ողբերգական պայթյունի զոհերի թիվը հասել է 137-ի, 5000-ից ավելի մարդ վիրավոր է, հայտնում է Լիբանանի առողջապահության նախարարությունը։ Հարյուրավոր մարդիկ անհետ կորած են համարվում, ուստի զոհերի թիվը կարող է աճել: 300 հազարից ավելի մարդ անօթևան է մնացել:

Իշխանությունները Բեյրութը հայտարարել են «աղետի քաղաք» և այնտեղ երկշաբաթյա արտակարգ դրություն են սահմանել:

Բազմաթիվ երկրներ արդեն հումանիտար օգնություն են ուղարկել Լիբանան:

Ըստ Լիբանանի իշխանությունների՝ պայթել է 2750 տոննա ամոնիումի նիտրատ: Դյուրավառ նյութը նավահանգստի պահեստում է պահվել 6 տարի:

Լիբանանի իշխանությունները տարիներ շարունակ նախազգուշացրել են, որ նյութը լուրջ վտանգ է ներկայացնում և պահանջել են հեռացնել վտանգավոր բեռը:

Կատարվում է հետաքննություն պայթյունի մեղավորներին հայտնաբերելու ուղղությամբ:

Կարդացեք նաեվ

Մոսկվա են հրավիրվել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները

Irina Abovyan

Կորոնավիրուսով բոլոր վարակվածները դուրս են գրվել Ուհանի հիվանդանոցներից

Irina Abovyan

Մուկը մտել է բանկոմատի մեջ և կրծել ավելի քան 18000 ԱՄՆ դոլար

Irina Abovyan

Ալիևը վստահեցրել է Պուտինին, որ «Բաքուն կապահովի Լեռնային Ղարաբաղի քրիստոնեական եկեղեցիների անվտանգությունը»

Irina Abovyan

Էրդողանի կառավարած Թուրքիան սպա ռնալիք է տարածաշրջանային բոլոր երկրների համար, քանի որ… Սաուդյան Արաբիայի ԿՈՇՏ հայտարարությունը

Irina Abovyan

COVID-19. Աշխարհում վարակվածների թիվն անցել է 4 միլիոնը. ԹԱՐՄ ՏՎՅԱԼՆԵՐ

Irina Abovyan