Շոու-բիզնես

Օգոստոսի 5-ին Նունե Եսայանը նշում է ծննդյան տարեդարձը (տեսանյութ)

1969 թ․ օգոստոսի 5-ը հայ էստրադային երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստուհի Նունե Եսայանի ծննդյան օրն է։
Ավարտելով միջնակարգ դպրոցը՝ 1986 թվականին ընդունվել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտ: Զուգահեռ հաճախել է ժողովրդական երգերի սիրողական խումբ։ 1987 թվականին որոշել է փոխել մասնագիտական ուղղությունը և 1988 թվականին ընդունվել է Երևանի ջազային և էստրադային արվեստի պետական քոլեջ։

Առաջին ուսուցիչներն են եղել ջազային երգչուհի Տաթևիկ Հովհաննիսյանը և կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանը։ 1990 թվականին ավարտելով քոլեջը՝ ընդունվել է Կոնստանտին Օրբելյանի ղեկավարած Հայաստանի պետական էստրադային նվագախումբ որպես մեներգչուհի։ Մասնակցել է բազմաթիվ տեղական և միջազգային մրցույթների ու արժանացել պատվավոր մրցանակների։

1993-1995 թթ. երաժշտական գործունեություն է ծավալել Սիրիայում:

Թողարկել է ավելի քան 10 ձայնասկավառակ, նկարահանել է ավելի քան 20 տեսահոլովակ։ Մենահամերգներով հանդես է եկել Հայաստանում և արտասահմանյան բազմաթիվ երկրներում։ Երգացանկում գերակշիռ մաս են կազմում ժողովրդական երգերը։

Հասարակական-քաղաքական գործունեություն
2013 թվականի ապրիլին ՀՀ կառավարության նիստում որոշում էր կայացվել Երևանի թիվ 53 դպրոցի երրորդ հարկաբաժնից 500 քմ տարածք անհատույց տրամադրել «Նունե Եսայան» բարեգործական հիմնադրամին: 2019 թ. հոկտեմբերին այդ որոշումն ուժը կորցրած է ճանաչվել:

Երգչուհին արդեն կեսգիշերից սկսել է շնորհավորաններ ստանալ ընկերներից ու գործընկերներից

Կարդացեք նաեվ

Ձախ Հարութը չի մահացել

Irina Abovyan

Ինչի՞ համար էին կռվում Արփին և Միհրանը նախքան ամուսնությունը. զույգն անկեղծանում է

Irina Abovyan

Ես և Սիրուշոն եղել ենք Վարդուհի Վարդանյանի որդու հարսանիքի քավորը. Լ. Քոչարյանի պարզաբանումը

Irina Abovyan

Մանո եւ Սարգիս Գրիգորյանների ջերմ գրկախառնությունը

Irina Abovyan

18+. Լիլի Մորտոն բացել է ոտքերը և ցույց տվել ԴԱ

Irina Abovyan

Լիլիթ Հովհաննիսյանը չի կարողանում վերադառնալ Հայաստան

Irina Abovyan