Քաղաքականություն

Որ հաստատությունները պետք է փակվեն, որոնք՝ ոչ. Արփինե Հովհաննիսյան

«Իրավական կրթություն և վերահսկողություն» հկ հիմնադիր, ՀՀ արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ՄԱՍ 3 (ՀԱՆՐԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ, ՏԱՐԲԵՐ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՌԵԺԻՄԸ) ( որ հաստատությունները պետք է փակվեն, որոնք՝ ոչ) Երեկ ուշ գիշեր արդեն իսկ հրապարակվեց պարետ Տիգրան Ավինյանի առաջին որոշումը, որով մարտի 17-ի ժամը 12։00-ից Հայաստանի Հանրապետության ԱՄԲՈՂՋ ՏԱՐԱԾՔՈՒՄ արգելվում է հանրային միջոցառումների կազմակերպումը, անցկացումը և դրանց մասնակցությունը: Սա նշանակում է, որ արգելվում են 20 և ավելի անձանց մասնակցությամբ անցկացվող հետևյալ միջոցառումները․ ❗համերգները, ցուցահանդեսները, ցուցադրությունները, թատերական ներկայացումները և սպորտային, մշակութային, կրթական այլ միջոցառումները, ❗ժամանցային միջոցառումները, ❗տոնական և հիշատակի միջոցառումները,( ծննդյան (տարեդարձի), հարսանյաց (նշանադրության), հոգեհանգստի և թաղման միջոցառումները և այլ) ✅Հոգեհանգստի և թաղման միջոցառումների դեպքում սահմանվելու են մասնակցության ավելի լայն հնարավորություններ` հետևելով որպեսզի մարդկանց կուտակումներ արարողության ժամանակ չլինեն։ Ո՞Ր ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԵՆ ԱՇԽԱՏԵԼՈՒ ❗Արտակարգ դրության ողջ ընթացքում դադարեցվում է պետական, համայնքային և ոչ պետական հանրակրթական, միջազգային ուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացը, բացառությամբ այն ուսումնական հաստատությունների, որոնք ունեն հեռավար ուսուցման հնարավորության: ❗Պարետի ցուցումով համապատասխան համայնքներում արգելվում է հանրային սննդի օբյեկտների, առևտրի և զվարճանքի բազմաֆունկցիոնալ կենտրոնների գործունեությունը, օրինակ `մոլեր, ռեստորաններ, խաղահրապարակները և այլն: Սա նշանակում է, որ դադարեցվում են ոչ թե բոլոր ռեստորանների, առևտրի կենտրոնների և նմանատիպ այլ օբյեկտների աշխատանքը, այլ միայն նրանց, որոնք կսահմանվեն պարետի կողմից: ( Բազմաթիվ մոլեր եւ առեւտրի սրահներ իրենք են նման որոշում կայացրել՝ ավելի վաղ) Այս պահի դրությամբ դեռևս ցուցում չկա կոնկրետ տարածքների մասով։ Կարդացեք նաև Տիգրան Ավինյանի ցուցումով հանձնարարվել է բացառել ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների գերբեռնվածությունը Պարետատան առաջին նիստում քննարկվել են սոցիալ-տնտեսական անհրաժեշտ միջոցառումները տնտեսությունը ակտիվացնելու ու կորոնավիրուսի ազդեցությունը սոցիալական տարբեր խմբերի վրա մեղմելու համար Ի՞նչ սպասել արտակարգ դրության ընթացքում Երեկվա քննարկումներից պարզ է դառնում, որ կառավարությունը փորձելու է սահմանափակումներ կիրառելիս հակակշիռներ գտնել տնտեսվարողների շահերի պաշտպանության համար։ Սակայն միանշանակ է, որ արտակարգ դրության որոշմանը պետք է հետևի տնտեսվարողներին աջակցության հստակ ընթացակարգերը: Իհարկե, ծանր ժամանակներ են պետության համար, սակայն ավելի ծանր ժամանակներ են պետության տնտեսական հենարանը կազմող տնտեսվարողների համար: Նույնիսկ այն պարագայում, երբ որոշակի տարածքում չկիրառվի արտակարգ դրության սահմանափակումները, արտակարգ դրությունը հսկայական հարված է տնտեսվարողների և գործատուների համար: Ամփոփելով՝ այս պահի դրությամբ` ✅Խանութները ✅Դեղատները, ✅Բանկերը, ✅Պետական հաստատությունները և կառույցները, մասնավոր հիմնարկները (օրինակ` քաղաքացիներին տարբեր ծառայություններ մատուցող կազմակերպություններ եւ այլն )ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ աշխատել: Սննդի պաշարներ կան, գնեք միայն այնքան, ինչքան պետք է տանը մնալու համար։ Խանութներում կուտակումները նույնքան վտանգավոր են ձեր ու շրջապատի համար։ ✅Բժշկական օգնության և սպասարկման լիցենզիա ունեցող կազմակերպությունները (անկախ սեփականության ձևից) բժշկական օգնությունը և սպասարկումը իրականացնում են` հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության ցուցումները: Առողջապահության նախարարի հայտարարությունից պարզ դարձավ, որ բժշկական կազմակերպությունների ձևաչափը հստակեցվելու է այսօր»:

ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՌԵԺԻՄԻՆ ԱՌՆՉՎՈՂ ՄԻ ՇԱՐՔ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐՄԱՍ 3 (ՀԱՆՐԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ, ՏԱՐԲԵՐ…

Posted by Arpine Hovhannisyan on Monday, March 16, 2020

Կարդացեք նաեվ

Սիրելի օլիգարխի «Նատալի ֆարմը» այն 4 ընտրյալներից է, որն իրավունք ունի պետպատվերով կորոնավիրուս թեստավորել

Irina Abovyan

Նախկինների ստերի դեմն առնելու կառավարության կամպանիան ցածր էֆեկտիվություն ունի

Irina Abovyan

Կորոնավիրուսի սոցիալ-տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումներն արդյունավետ ընթացք ունեն. քննարկվել են աջակցության նոր ուղղությունները

Irina Abovyan

Հեղափոխության ամենադրամատիկ օրվանից 2 տարի անց․ «Սերժի մնացուկների» փնտրտուք և անպատիժ բռնարարք. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Irina Abovyan

«Արսեն Թորոսյանն այն կերպարն է, որ չի զլանա որևէ մեկին ծախել». Տիգրան Քոչարյան

Irina Abovyan

«Հպարտ քաղաքացին Նիկոլ Փաշինյանին և իր վարչախմբին անհրաժեշտ էր ընդամենը իշխանության գալու համար»

Irina Abovyan