Հասարակություն

Խաղողի կորիզի օգտակար հատկությունները

Շատերը պատկերացում չունեն անգամ, թե խաղողի կորիզը որքան օգտակար է: Այն մաքրում է օրգանիզմը, բարելավում է տեսողությունը, սրտի աշխատանքն ու կարգավորում է արյան ճնշումը:


Խաղողի կորիզը օգտակար է ինչպես առողջության, այնպես էլ գեղեցկության, երիտասարդացման ու անգամ ավելորդ կիլոգրամներից ազատվելու համար:


1. Պարունակում է հակաօքսիդանտներ

Այն պարունակում է մեծ քանակությամբ ֆենոլ ու տոկոֆերոլ, որոնք հայտին են որպես հզոր հակաօքսիդանտներ, ինչը նշանակում է, որ  այն պաշտպանում է մարդու օրգանիզմը  վտանգավոր ազատ ռադիկալներից, ինչպես նաև օգնում է պաշտպանել մեր բջիջները, հյուսվածքներն ու օրգանները:


2. Պաշտպանում է օրգանիզմը «աղտոտվելուց»


Բժշկական հետազոտությունները ցույց են տվել, որ խաղողի կորիզը օգնում են պայքարել օրգանիզմի աղտոտվածության դեմ, այդ թվում նաև ծխախոտի քայքայիչ ազդեցությունից: Իհարկե դա չի վերաբերվում երկար տարիներ ծխողներին, իսկ եթե դուք հազվադեպ եք ծխում, ապա այն կոգնի պաշտպանել օրգանիզմը աղտոտվածությունից։


3. Բարելավում է արյան շրջանառությունն ու մաքրում է արյունը


Խաղողի կորիզը բարելավում է  արյան շրջանառությունը, կանխում է թրոմբների ձևավորումն ու կառավարում է զարկերակային ճնշումը: Ֆլավոնոիդները օգնում են ամրացնել ու ընդլայնել արյունատար անոթներն ու հաղորդում են նրանց պատերին առաձգականություն: Այն բավականին արդյունավետ մաքրում է արյունը դեղանյութերից ու վնասակար նյութերից: Խաղողի կորիզը խորհուրդ են տալիս օգտագործել բոլոր նրանց, ովքեր տառապում են սրտանոթային հիվանդություններով:


4. Օժտված է  հակաբակտերիալ ու հակաբորբոքային ազդեցությամբ


Խաղողի կորիզը օժտված է  հակաբորբոքային հատկություններով ու շատ օգտակար է ինֆեկցաների  դեմ պայքարում: Այն օգնում է  այնպիսի հիվանդությունների դեպքում ինչպիսիք են  արթրիտը, դերմատիտը, մաշկի հետ կապված խնդիրները, սինուսիտը,  կոլիտ, գաստրիտ, միզապարկի ինֆեկցիաները: Այն նաև արդյունավետ մաքրում է մարսողական համակարգի օրգանները:


5. Առողջացնում են մազերն ու կանխում է  մազաթափությունը


Շատ օգտակար է մազերի խնամքի դեպքում: Խաղողի կորիզը  կարգավորում է  արյան շրջանառությունը, որի  շնորհիվ կանխվում է մազաթափությունն ու  ամրանում են  մազարմատները:


6. Կանխում է քաղցկեղածին հիվանդությունների առաջացումը


Շնորհիվ  հզոր հակաօքսիդանտների պարունակության, խաղողի կորիզը օգտագործում են ժողովրդական բժշկության մեջ օրգանիզմը քաղցկեղածին հիվանդություններից պաշտպանող դեղամիջոցների պատրաստման համար(օրինակ մաշկի քաղցկեղի ու շագանակագեղձի  բորբոքման  դեպքում): Ժողովրդական բժշկության մեջ պնդում են, որ բոլոր նրանք, ովքեր օգտագործում են խաղողի կորիզներ, ավելի քիչ են հիվանդանում քաղցկեղով ու ավելի կենսունակ ու առողջ են լինում:


7. Բարելավում է տեսողությունը

Ժողովրդական բժշկության մեջ խաղողի կորիզը համարվում է տեսողության բարելավման ու աչքի հիվանդության բուժման  լավագույն միջոցը: Շնորհիվ վիտամին Е-ի բարձր պարունակության, խաղողի կորիզը պահպանում է տեսողությունը, ինչպես նաև հանգստացնում է աչքերը։


8. Մաշկի արդյունավետ խնմաք


Խաղողի կորիզը օգնում են մաշկին մնալ առողջ ու երիտասարդ, քանի որ այն պարունակում է կոլագեն ու ռեսվերատրոլ,  որոնք հանդիսանում են հիմքային բաղադրիչներ մաշկի վաղաժամ ծերացման դեմ պայքարում


Մեր օրերում գոյություն ունեն  խաղողի կորիզի հիման վրա պատրոստվող մի շարք նրբաքսուքներ, որոնք օգնում են պայքարել մաշկի լարվածության, ակնեի ու սև կետերի դեմ: Այն շատ օգտակար է  նաև մաշկի էլաստիկության բարձրացման համար:

Կարդացեք նաեվ

Հայրենիքի պաշտպանության առաջնագծում․ ՊԲ-ն տեսանյութ է հրապարակել

Irina Abovyan

Համեղ և չքանդվող պելմենի ամենահեշտ տարբերակով

Irina Abovyan

Ինչպե՞ս արագ քնել․ Քնի տեխնիկա

Irina Abovyan

Այս քսուկը ունակ է շատ կարճ ժամանակում հանել ծնկի և մեջքի ցավը

Irina Abovyan

Վաղը Սանկտ-Պետերբուրգ-Երևան չարտերային թռիչքով Հայաստան կվերադառնան 225 քաղաքացի

Irina Abovyan

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մայիսի 18-ից 19-ը

Irina Abovyan