Հասարակություն

Արսեն Թորոսյանն այդպես էլ չհասկացավ, որ մահացու վտանգ ներկայացնող համաճարակի դեմ «պայքարող» նախարարն այսպես իրեն պահելու

Արսեն Թորոսոյանը, նույն ինքը` պարոն տհասը, այսինքն` լավ չհասկացողը, այդպես էլ չհասկացավ ու չգիտակցեց արտակարգ դրության իմաստն ու բովանդակությունը: Այդպես էլ չհասկացավ, որ դատական ատյաններում պարտություն կրելուց հետո արտակարգ դրության պայմաններում մահացու վտանգ ներկայացնող համաճարակի դեմ «պայքարող» նախարարն իրավունք չունի լայվ ձևաչափով վնգստալ ու դատական համակարգին գնահատականներ տալ:

Նա այդպես էլ չհասկացավ, որ չի կարելի չվստահել դատական համակարգին, բայց վստահել քննչական մարմիններին, որովհետև իրավապահ համակարգը մեկ միասնական ամբողջություն է` ոստիկանից մինչև բանտապահ:

Պարոն տհասն այդպես էլ չհասկացավ, որ գոնե հիմա պետք է տնաքանդ պոպուլիզմը դադարեցնել ու անցնել գործի, որ հնարավոր լինի կյանքեր փրկել:

Պարոն տհասը չհասկացավ… Երևի չէր էլ կարող հասկանալ, որովհետև եթե հասկանալու ունակություն ունենար, ապա իր իսկ հանցավոր անգործության ու մասնագիտական գոռոզության հետևանքով համաճարակը Հայաստանում այս չափերի չէր հասնի, միգուցե և արտակարգ դրության կարիք էլ չզգացվեր:

Նա հիմա էլ չի հասկանում, որ շատ մոտ է ժամանակը, երբ քննչական մարմիններում ինքն անձամբ է ստիպված լինելու պատասխանել ոչ միայն առողջապահության ոլորտում առկա ֆինանսական ահռելի չարաշահումների, այլև իր հանցավոր անգործության ու փնթի գնահատականների հետևանքով մահացու համաճարակի առջև երկրի դռները բացելու համար:

Կարդացեք նաեվ

Թբիլիսիի հեռուստաաշտարակը և Խաղաղության կամուրջը չեն լուսավորվել Ադրբեջանի դրոշի գույներով․ դեսպանություն

Irina Abovyan

Ազատվեք կրունկների ճաքերից. Այս միջոցի շնորհիվ կունենաք փափուկ և գեղեցիկ կրունկներ

Irina Abovyan

Հարևանս ինչ-ինչ պատճառներով հողի մեջ բանան և ձու էր թաղում. այն ինչ կատարվեց հետո զարմացրեց ինձ

Irina Abovyan

Հակառակորդը շարունակել է կրակ վարել ՀՀ հարավային սահմանի ուղղությամբ. կան վիրավորներ

Irina Abovyan

Ինչպես մաքրել Արդուկը

Irina Abovyan

Սերժո չաո, գազը հարամո, Նիկոլ չաո չաո չաո․ ԲԵԼԼԱ ՉԱՈ երգի հայկական տարբերակը

Irina Abovyan