Առողջություն

Առողջությանը վնաս չպատճառելու համար մասնագետը խորհուրդ է տալիս օրական չգերազանցել սուրճի այս չափաբաժինը

Առավոտյան թարմանալու ու առույգանալու համար մարդիկ սովորաբար սուրճ կամ թեյ են խմում,սակայն այս ըմպելիքները որոշ դեպքերում կարող են վնասակար լինել։Այս ըմպելիքների վնասակար ազդեցությունից խուսափելու համար նյարդահոգեբան Իրինա Խվինգիան խորհուրդ է տալիս չչարաշահել դրանք և փոխարինել ոչ պակաս համեղ ու բուրավետ սակայն շատ ավելի անվնաս ըմպելիքով

Բժիշկները հաճախ են շեշտում,որ սուրճը չարաշահելու դեպքում բարձրացնում է սրտի հիվանդությունների զարգացման հավանականությունը։Առողջությանը վնաս չպատճառելու համար մասնագետը խորհուրդ է տալիս օրական չգերազանցել երեք բաժակը,սակայն կա նաև շատ ավելի անվնաս այլընտրանքային տարբերակ առավոտյան թարմանալու համար։Նյարդահոգեբանը խորհուրդ է տալիս փոխարինել ամենօրյա այս ըմպելիքը շոկոլադ պարունակող սուրճով`նշելով որ նման ըմպելիքը նվազեցնում է օրգանիզմում վատ խոլեստերինի մակարդակն ու դրական ազդեցություն է ունենում արյունատար անոթների վրա։Ավելին`շոկոլադը չեզոքացնում է կոֆեինի վնասակար ազդեցությունը ինչի շնորհիվ ըմպելիքը միայն դրական ազդեցություն է ունենում

Միևնույն ժամանակ մասնագետն ընդգծում է,որ լավ ինքնազգացողության համար հարկավոր է առաջին հերթին կարգավորել քունն ու քնել օրական 7-8 ժամ քանի որ հակառակ դեպքում քրոնիկ հոգնածությունը կդառնա թուլության ու ուժերի սպառման պատճառ անգամ առանց ֆիզիկական ակտիվության։Ինչպես նշում է բժիշկը,եթե գիշերային հանգստին տրամադրվում է ընդամենը 3-4 ժամ ապա սուրճը,թեյն ու ցանկացած այլ առույգացնող միջոց միայն ժամանակավոր արդյունք կտան քանի որ մարդու աշխատունակության վրա առաջին հերթին ազդում է նրա օրվա ռեժիմը,այլ ոչ թե օգտագործվող ըմպելիքները

Կարդացեք նաեվ

Ցավեր որոնք միանշանակ ունեն 5 կանանցի երեքը․ Ինչպես խուսափել դրանցից

Irina Abovyan

Ամենաօգտակար նախաճաշը, որի օգնությամբ օրգանիզմը կմաքրվի տոքսիններից և մեկ ամսում կազատվի 5 կգ ավելորդ քաշից

Irina Abovyan

Հարթ որովայնի գաղտնիքը. Պարզ բաղադրատոմս

Irina Abovyan

Լավագույն բնական միջոցներն ալերգիաների մաշկային դրսևորումների դեմ պայքարի համար

Irina Abovyan

5 քայլ և ԿԱՐԻԵՍՆ ու նրա թողած սև հետքն այլևս ձեզ չեն անհանգստացնի

Irina Abovyan

Ինչով է սպառնում աղի չարաշահումը. 5 լուրջ հետևանք

Irina Abovyan