Ժամանց

Թեստ. Ի՞նչ են բացահայտում Ձեր մասին մեխանիկական նկարները

Պատկերները, որ մենք մեխանիկորեն նկարում ենք հեռախոսազանգի կամ հանդիպման ընթացքում, շատ հաճախ կարող են շատ գաղտնիքներ բացահայտել մեր անհատականության և հոգեբանության վերաբերյալ։

Եկեք տեսնենք, թե ինչ են նշանակաում այդ մեխանիկական նկարները՝ կխված նկարի ընդահնուր ոճից։

Մարդկայի ուրվագիծ

Եթե դուք մեխանիկորեն մարդկային ուրվագծեր եք նկարում, ապա ամենայն հավանականությամբ դուք անօգնականություն եք զգում կամ ցանկանում եք խուսափել ինչ –որ պարտականություններից։ Երբ դուք սխեմատիկ կերպով մադուկներ եք նկարում, Ձեր էմոցիոնալ վիճակը չափազանց անկայուն է և դուք ցանկանում եք փակվել ինքներդ Ձեր մեջ՝ ոչ ոքի ներս չթողնելով։

Ստորագրություն

Այսպիսի մեխանիկական նկարները հատուկ են ինքնամփոփ մարդկանց։ Խոսակցության ժամանակ ստորագրությունները թողնելը նշանակում է, որ դուք չափից շատ էք կենտրոնացել սեփական անձի վրա։

Քառակուսիներ

Այսպսի բաներ նկարող մարդիկ հստակ նպատակներ և համոզմունքներ ունեն։ Նրանք գրեթե երբեք չեն թաքցնում իրենց սեփական կարծիքը, համառ են և նպատակասլաց։ Սովորաբար, այդ մարդիկ չափից շատ ուշադիր և զգուշ են լինում։

Օղակներ

Օղակաձև պատկերներ նկարելը նշանակում է, որ որ այդ անհատը ինչ –որ բանի միանալու և մասնակցություն ունենալու ցանկություն ունի։ Երբ մարդիկ օղակներ են նկարում թղթի վրա, ապա անգիտակցաբար ակնարկում են, որ միայնակ են զգում և ընկերական շփման ու ուշադրության կարիք ունեն։

Կենդանիներ

Կենդանիներ նկարող մարդկանց էմոցիաները ուղիղ կապ ունեն պատկերված կենդանում տեսակի հետ։ Եթե անհատը վագր կամ գայլ է նկարում, ապա նրքուստ մեծ ագրեսիա ունի։ Եթե աղվես, ապա որևէ խորհամանկություն է ծրագրում։ Եթե սկյուռիկ կամ նապաստակ է պատկերված, ապա այդ անհատը պաշտպանության կարիք ունի։ Իսկ եթե պատկերը նման է առյուծի, ապա նկարի հեղինակը զգում է իր գերակայությունը շրջապատող մարդկանց համեմատությամբ։ Եթե դուք պարբերաբար նույն կենդանում եք պատկերում, ապա ամենայն հավանականությամբ սեփական առանձնահատկությունները նույնականանցնում եք տվյալ կենդանու առանձնահատկությունների հետ։

Պարուրաձև և ալիքաձև պատկերներ

Ուրիշների խնդիրները այս մարդկանց չեն հետաքրքրում։ Նրանց մոտ հնարավոր է նաև թույլ էմոցիոնալ ճգնաժամ լինի։ Նրանք պետք է ուշադիր լինեն իրենց պահվածքին, որպեսզի ակամայից չնեղացնեն իրենց շրջապատող մարդկանց։

Սլաքներ

Դրանք վեկտորներ են, որոնց օգնությամբ դուք կողմնորոշվում եք կյանքում։ Վերև ուղղված սլաքը դեպի այլ մարդիկ կենտրոնացումն է, դեպի ներքը պատկերվածը՝ սեփական անձի վրա կենտրոնացումը։ Դեպի ձախ սլաքը նշանակում է, որ դուք նայում եք անցյալին, իսկ դեպի աջը՝ որ հույսը դրել եք ապագայի վրա։

Աստղիկներ

Դուք ցանկանում եք հայտնվել ուշադրության կենտրոնում և մշտապես նկատված լինել։ Սակայն եթե աստղի շուրջ շատ շողեր եք նկարում, ապա դա կարող է նշանակել, որ Ձեզ մոտ դեպրեսիվ անհանգստություն կա։

Խաչեր

Հավանաբար Ձեր տանջում է որևէ հարազատի հանդեպ մեղքի զգացումը, կամ պատասխանատվությունը՝ որևէ խնդրի վերաբերյալ։

Տնակներ և արկղեր

Սիմետրիկ պատկերները ցույց են տալիս կարգ ու կանոնի հանդեպ սերը, հաշվարկներ անելու և ամեն բան պլանավորելու հակվածությունը։

Շախմատի տախտակ

Ամենայն հավանականությամբ դուք բավականաին բարդ իրվիճակում եք հայտնվել։ Եթե դուք հաճախ եք այդպիսի պատկերներ նկարում, ապա հավանաբար տառապում եք որևէ թաքնված կոմպլեքսով։ Դա ամենայն հավանականությամբ կապված է որևէ իրվաիճակի անլուծելիության կամ սեփական կյանքի ճանապարհի փնտրտուքների հետ։

Մեղվախորիսխ

Դուք ձգտում եք հանգստության և հարմոնիայի ու ցանկանում եք կարգավորել Ձեր կյանքը։ Հավանական է նաև այն, որ դուք արդեն մտածում եք ընտանիք ստեղծելու մասին։

Կարդացեք նաեվ

Ինչ եք առաջինը տեսնում լուսանկարում

Irina Abovyan

Կենդանակերպի նշանների ամենա-ամենաների ցուցակը

Irina Abovyan

Ընտրեք փերին և կարդացեք ձեր գարնանային ուղերձը

Irina Abovyan

Հորոսկոպի 3 նշան, ովքեր կկարողանան ազատվել վատ հարաբերություններից

Irina Abovyan

Կենդանակերպի 5 նշան, ովքեր կարող են դիմակայել ցանկացած փորձության

Irina Abovyan

Կենդանակերպի յուրաքանչյուր նշանին ինչ մասնագիտություն է համապատասխանում

Irina Abovyan