Ժամանց

Օգոստոսի 3-ի լուսնային-արևային աստղագուշակը

Օգոստոսի 3-ը կիսում են լուսնային 14-րդ ու 15-րդ օրերը: Լուսինը Ջրհոսի նշանի տակ է:

Լուսնային 14-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 21:05-ը, կարևոր օր է: Սա ֆիզիկական աշխարհում իրական գործողությունների, ինքնակատարելագործման նոր փուլ սկսելու օր է: Ցանկացած կարևոր գործի սկիզբ պետք է տեղափոխել լուսնային 14-րդ օրվան: Եթե կորցնեք այն, կկորցնեք ամիսը: Բարենպաստ է ճամփորդելը, խաղալը, կոմերցիայով, կարևոր գլոբալ գործերով զբաղվելը, աշխատանքը փոխելը, սովորելն ու կարդալը, ֆիզիկական աշխատանք կատարելը: Անբարենպաստ է տեսողությունը ծանրաբեռնելը, օծանելիքը չարաշահելը: Օրվա հիվանդություններն արագ ու հեշտ կանցնեն: Խորհուրդ է տրվում օրգանիզմը մաքրել թույներից ու մնացորդներից: Հոգեկանը ծանրաբեռնված կլինի, հնարավոր են տրամադրության տատանումներ:

Լուսնային 15-րդ օրը, որը սկսվում է 21:05-ից, մարմնային գայթակղությունների օր է, պետք է չափավոր լինել: Օգտակար կլինի արդարությունը պաշտպանելը: Լուսնային 15-րդ օրը տեսած երազը ողջ ամսվա համար կշիռ կունենա: Լավ նշան կլինի շունը, նույնիսկ հաչող շունը: Բարենպաստ է համեստ լինելն ու ծուլության դեմ պայքարելը: Անբարենպաստ է վիճելը, նվերներ ընդունելը, ընտանեկան խնդիրները լուծելը: Հորմոնալ դաշտը ծանրաբեռնված կլինի:

Այսօր արևային 16-րդ օրն է: Արեգակը Առյուծի նշանի տակ է: Սա օրենքին, ծիսակարգին հետևելու, պարտքերը տալու ժամանակն է: Խորհուրդ է տրվում կարգապահ լինել, տանը մաքրություն ու կարգուկանոն հաստատել, պարզել հարաբերությունները, աշխատանքի անցնել, համաձայնություններ ստորագրել ու քիչ խոսել: Խորհուրդ չի տրվում խախտել խոստումները: Լավ նշան կլինի գունավոր պարաններ գտնելը: Վատ նշաններ կլինեն մազերի թափվելը, սպասքի, հայելու կոտրվելը, սարքերի փչանալը: Վատ նշան կլինի նաև ժամերի կանգ առնելը: Նախապատվությունը տվեք խիստ գույներին, կապույտին: Բացասական կլինեն դեղինն ու կանաչը: Օրվա թվերն են՝ 16, 35, 51: Սննդի հարցում նախապատվությունը տվեք հում, աղի-թթու, կծու ուտեստներին, քիչ հեղուկ օգտագործեք: Միսն էլ խորհուրդ չի տրվում: Երազները կոնկրետ կլինեն ու մոտ օրերս կիրականանան:

Կարդացեք նաեվ

Մատները ծալեք ափի մեջ և նայելով մատներին կարդացեք դրանց բացատրությունը

Irina Abovyan

Առողջության հորոսկոպ

Irina Abovyan

Ստացեք ձեր մասին երբևիցե ամենաճիշտ նկարագիրը Ինչ տեսաք առաջինը նկարում

Irina Abovyan

Աստղագուշակ 2021 թվականի հունիսի խեցգետին

Irina Abovyan

Թեստ․ մարդու ուժեղ կողմերի բացահայտումը

Irina Abovyan

Մարտի 21-ի աստղագուշակ․ Հաճելի անակնկալներ են սպասվում կույսերին․․․

Irina Abovyan