Քաղաքականություն

Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների մասին ԱԳ նախարարի հայտարարություններն այնքան մանիպուլյատիվ են, որ հարցականի տակ են դնում նրա համապատասխանությունը պաշտոնին․ Արմեն Աշոտյան

ՀՀ ԱԳ նախարարը հայտարարել է, որ Ադրբեջանը չէր համաձայնում Ապրիլյան պատերազմից հետո հայկական դիվանագիտական հաղթանակների շարքին դասվող Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններին։

Վստահ եմ, Զոհրաբ Մնացականյանը Նիկոլ Փաշինյանի երկու տարվա բանակցային ֆիասկոն քողարկելու համար ունակ է իրականությանը չհամապատասխանող քաղաքական հայտարարությունների։ Նորությունն այն էր, որ այդ հայտարարությունները կարող են այնքան մանիպուլյատիվ լինել, որ հարցականի տակ դնեն ԱԳ նախարարի համապատասխանությունը զբաղեցրած պաշտոնին։

Հիշեցնեմ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները փաստացի ստիպել էին Ադրբեջանին ընդունել այդ օրակարգը, ինչի մասին են վկայում համանախագահների բազում հայտարարությունները 2016-ի ապրիլից մինչեւ իշխանազավթում։

Ավելին, թարմացրեք նախարարի հիշողությումը, որ Սանկտ Պետերբուրգում հանդիպումից հետո հայտարարություն ընդունվեց նախագահների մակարդակով, որում հաստատվում էր Վիեննայի պայմանավորվածությունների կատարմանը կողմնակցությունը: Բայց եթե Վիեննայում ոչ մի համաձայնություն ձեռք չի բերվել, ի՞նչ է հաստատել Ադրբեջանի նախագահը Սանկտ Պետերբուրգում։

Այլ հարց է, որ Ադրբեջանը կյանքի չէր կոչում այդ պայմանավորվածությունները, ու անգամ այդ դեպքում հայկական կողմին նվիրելով հսկայական բանակցային առավելություն։

Իսկ թե ինչպե՞ս Փաշինյանի թեթեւ ձեռքով այդ ամենը փոխարինվեց Դուշանբեով, հիշում ենք բոլորս։

Իդեպ, ԱԳ նախարարը, փորձելով հեգնել Վիեննա-ՍանկտՊետերբուրգ բանակցային բովանդակության վրա, այն համեմատել է «հալվայի» հետ։

Նախարարին հարցրեք, եթե Վիեննան հալվա էր, բա Դուշանբեն ի՞նչ էր, բոզբա՞շ։

ՀՀ ԱԳ նախարարը հայտարարել է, որ Ադրբեջանը չէր համաձայնում Ապրիլյան պատերազմից հետո հայկական դիվանագիտական հաղթանակների…

Gepostet von Armen Ashotyan am Samstag, 1. August 2020

Կարդացեք նաեվ

Իրենց հանցավոր անգործությունը դեռ այն ժամանակ էին փորձում գցել ժողովրդի վրա․ Արմեն Աշոտյան

Irina Abovyan

Ուզում եմ դիմել ձեր կուսակցության անիրավ անդամներին…Օգտատիրոջ դիպուկ գրառումը ԲՀԿ պատգամավորին

Irina Abovyan

ԷՐԴՈՂԱՆԸ ԽՆԴՐՈւ՞Մ Է, ԹԵ՞ ԱՌԱՋԱՐԿՈւՄ․ Ի՞նչ է կատարվել, որ Թուրքիան նման քայլի է դիմել

Irina Abovyan

Նիկո՛լ, հորդորում եմ բնակարանդ նվիրել 7 զավակ ունեցող անապահով ընտանիքին. Անի Կարապետյան

Irina Abovyan

Էդմո´ն, դու դեն կնետվես` ընդմիշտ կրելով «նախկինի» ու «նիկոլականի» խարանը, չկասկածե՜ս. Միքայել Մինասյան

Irina Abovyan

Վերլուծություն ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ 50 ԵՐԱՆԳՆԵՐԸ ԿԱՄ ՄԱՐԳԱՐԻՏԱՅԻ ԱՌԱՋ ՇՊՐՏՎԱԾ ՄԱՐԳԱՐԻՏՆԵՐԸ

Irina Abovyan