Հասարակություն

Ցինիզմը հենց սա է, առանց տարատեսակ ժուլիկությունների․․․ Նվեր Մնացականյանի հերթական դիպուկ մեկ րոպեն գրականության չափորոշիչների մասին

Բարև Ձեզ: Հայ գրականությունը Հայաստանում պաշտպանելը, համաձայնեք, որոշակի քաղաքական ցինիզմ է պարունակում։ Ուշադիր եղեք․ ամենաթունդն աղմկում են իրենց թիթեռի կյանքով դասագրքերում պատմություն եւ գրականություն կեղծողները։

Այլ կերպ ասած, քանդվում է պալատական մտավորականների մենաշնորհային սինդիկատը, որի փլատակների տակ չմնալու համար էլ պետք է դիմել մեր ամենաբարձրին՝ Նարեկացուն փրկելու շան տաժին։ Նարեկացին, այո, բարձր է եւ տիեզերական, և այդպիսին մնալու է մեզանից հետո։

Եթե կցանկանաք, Նարեկն աստվածաշնչյան տրամաչափ ունի․ գոնե այդ սուրբ աշխարհը ձեր փարիսեցիությամբ մի մտեք։ Բայց և մի պղծեք ձեզանից հետո ապրողների ճանապարհը Ջոյսի, Քամյուի, Սելինջերի կամ Սարտրի աշխարհը մտնելու համար։ Ես դա արել եմ խորհրդային տարիներին, թաքուն, վախվորած, Սոլժենիցինին ձեռագիր կարդալով, քանի որ իմ ներսում փլուզ վում էր սովետների

բռն ապետությունը, իսկ դուք այժմ, ազգ ու եկեղեցի փրկելու երեսպաշտությամբ հենց նույն բռ նապետությունն եք քարոզում։ Ախր ամենադիպուկը հենց Նարեկացին է սաստում ձեր կեղծ բարեպաշտությունը։

Եվ չփորձեք Սթայնբեկի կամ Մարկեսի համամարդկային անուրջներում հայի ինքնատիպության կորուստ որոնել․ ցինիզմը հենց դա է, առանց տարատեսակ ժուլիկությունների․․․
Հաջողություն: Նվեր Մնացականյան

Տեսանյութը դիտեք ստորև՝

Կարդացեք նաեվ

32-ամյա տղամարդուն որոնում են արդեն 3 շաբաթ, բայց դեռ չեն գտել. նրա հագուստն ու մեքենան գտել են Սեւանի թերակղզում

Irina Abovyan

Իտալացի ինստրուկտորը ջերմիջեցնող է խմել, եկել Հայաստան, թաքցրել իր իրական վիճակը 1-2 օր անցկացրել է արտադրամասում, հեռացել է ՀՀ-ից ու թողել այդպիսի հետեւանք. Փաշինյան

Irina Abovyan

Հորոսկոպի 4 նշան, ում մինչև հունիսի 13-ը մեծ հաջողություններ են սպասում

Irina Abovyan

Ինչ չվերթեր են սպասվում առաջիկա օրերին

Irina Abovyan

C վիտամինն օգնո՞ւմ է պայքարել կորոնավիրուսի դեմ. պարզաբանում է Արսեն Թորոսյանը

Irina Abovyan

Ժողովրդական խոսքն ասում է. «Աչքդ թեքում ես, բանիդ տերը չես». ինչպես մեկ գիշերում Երևանում թալանեցին մի քանի թանկարժեք ավտոմեքենաների համարանիշներ

Irina Abovyan