Հասարակություն

Կորոնավիրուսի համագենում գտել են առաջին մեծ փոփոխությունը

Սինգապուրցի մոլեկուլային կենսաբաններն առաջին խոշոր փոփոխությունն են գտել նոր տիպի կորոնավիրուսի (SARS-CoV-2) համագենում: Առաջին նմուշների համեմատությամբ դրանից անհետացել է 382 «տառի»՝ նուկլեոտիդի երկարությամբ ֆրագմենտը: Դա վկայում է այն մասին, որ այդ վիրուսի համագենը նվազ կայուն է, քան ավելի վաղ համարվում էր: Իրենց հայտնագործությունը գիտնականները նկարագրել են bioRxiv էլեկտրոնային գիտական գրադարանի համար հոդվածում:

«Մինչ այժմ գիտնականները SARS-CoV-2 համագենը համարում էին ավելի կայուն, քան MERS մերձավորարեւելյան տենդի եւ SARS ոչ տիպական թոքաբորբի հարուցիչների մոտ: Մենք հայտնագործեցինք առաջին խոշոր փոփոխությունը. ORF8 գենի հարեւանությամբ հատվածի գրեթե լրիվ հեռացումը: Մենք ենթադրում ենք, որ դրա շնորհիվ հայտնվել է SARS-CoV-2-ի սակավ ակտիվ ձեւը»,- գրում են գիտնականները: Սինգապուրի ազգային համալսարանի կենսաբանները եւ բժիշկներն այդ եզրակացությանն են հանգել՝ ուսումնասիրելով վիրուսների նմուշներն այն արտաթորություններից, որոնք հավաքվել էին Սինգապուրի կլինիկաների՝ նոր տիպի կորոնավիրուսով վարակված բոլոր պացիենտներից:

Այդ անալիզն անսպասելիորեն ցույց է տվել, որ շատ հիվանդների մոտ եղել է վիրուսի նոր ձեւ, որի համագենում ավելի վաղ հանդիպած տարբերակների համեմատությամբ չի եղել գրեթե չորս հարյուր նուկլեոտիդների երկարությամբ հատվածը: Այդ փոփոխությունների ստույգ հետեւանքները գիտնականները դեռ պետք է պարզեն, սակայն մասնագետները ենթադրում են, որ նման վերափոխումը կարող էր SARS-CoV-2-ը դարձնել սակավ նկատելի իմունիտետի համար եւ դրան օգնել ադապտացվելու մարդու բջիջների մեջ ապրելուն: Դրա շնորհիվ, հնարավոր է, կորոնավիրուսը սկսել է ավելի արագորեն տարածվել դրա դեմ ակտիվ պայքարի պայմաններում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Նյութի աղբյուր1in.am

Կարդացեք նաեվ

ՓԱՍՏԵՐ. Թուրքական ուժերը` Ադրբեջանում. ՖՈՏՈ

Irina Abovyan

ԱԻՆ-ն ամփոփում է անցած շաբաթը. գրանցվել է 286 դեպք, որից 115-ը՝ արտակարգ, արձանագրվել է 12 մահ

Irina Abovyan

Մենք հնարավորություն ունենք 7-14 օր հետո ընդհանրապես կանգնեցնել վարակը․ Նիկոլ Փաշինյան

Irina Abovyan

Մինչև հարյուրամյակի վերջ կվերանա կենդանի էակների 73%-ը. գիտնականներ

Irina Abovyan

10 ոստիկան` մեկի դեմ. քաղաքացուն կոպտորեն բերման ենթարկեցին դիմակ չկրելու համար

Irina Abovyan

Նշված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. Մանե Գևորգյանը՝ նոր սահմանափակումների վերաբերյալ լուրերի մասին

Irina Abovyan