Հասարակություն

Հափշտակել է 2.000.000 դրամ` մարմնական վնասվածքներ պատճառելով տանը միայնակ գտնվող մի կնոջ. ավազակային հարձակում՝ Ստեփանավանում

2020թ. մարտի 14-ին՝ ժամը 21.10-ին, ահազանգ է ստացվել այն մասին, որ Ստեփանավան քաղաքում գտնվող բնակարաններից մեկի վրա հարձակում է տեղի ունեցել, ծեծել են տանտիրուհուն և ձեռքից գումար հափշտակել: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի (Ավազակություն) 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերի հատկանիշներով: Նախաքննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2020 թվականի մարտի 14-ին՝ ժամը 20:30-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը ապօրինի մուտք է գործել Ստեփանավան քաղաքի Եկեղեցու փողոցում գտնվող նշված բնակարան, որտեղ հարձակվել է տանը միայնակ գտնվող կնոջ վրա, ձեռքերով հարվածել նրա դեմքին և մարմնական վնասվածքներ պատճառելով՝ նրա ձեռքից հափշտակել է պայուսակը, որի մեջ եղել է խոշոր չափերով՝ շուրջ 2.000.000 դրամ կանխիկ գումար և դիմել փախուստի: Կատարվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, ինչպես նաև՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ: Նախաքննությունը շարունակվում է:

Կարդացեք նաեվ

Քաղաքացին փորձում է նետվել Երևանի Հաղթանակի կամրջից

Irina Abovyan

Հայ բժշկի խենթ ամուսնության առաջարկությունը սիրած աղջկան

Irina Abovyan

Էջմիածինցի տիկնոջը գամել էիք խաչին, բա Լֆիկի կարի արտադրամասի կնոջ նկարներն ու շեֆի նկարները ինչի նույն ջանասիրությամբ չեք տարածում

Irina Abovyan

«Կետ առ կետ գրում եմ ողջ ինֆորմացիան, որ հավաքել եմ վիրուսի մասին»․ 2 ամիս Չինաստանում կարանտինի մեջ եղած հայուհին կիսվում է ինֆորմացիայով

Gevorg Kazaryan

«ՏաԹևեր» ճոպանուղում էլեկտրաէներգիայի խափանման պատճառով 70-ից ավելի քաղաքացիներ մնացել են օդում՝ խցիկների մեջ

Irina Abovyan

Ինչո՞վ է սպառնում D վիտամինի պակասը. Բժիշկ Մարկ Հայման

Irina Abovyan