Քաղաքականություն

«Հայաստանը կարող է հանդես գալ մի գլոբալ նախաձեռնությամբ, որը կարելի է կոչել «Պանդեմիկ զինադադար»․ Աշոտյան

Անգամ ստեղծված իրավիճակում աշխարհում շարունակվում են զինված կոնֆլիկտները բոլոր մակարդակներում՝ ներպետականից մինչև տարածաշրջանային: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրում է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։ «Կորոնավիրուսային աղետը այլևս համաշխարհային նոր իրականություն է, որը փոխում է խաղի կանոնները գլոբալ մարդկության բոլոր ոլորտներում՝ տնտեսություն, առողջապահություն, զբասաշրջություն և այլն: Միաժամանակ ակնհայտ է, որ անգամ նման տեսակի պանդեմիաները չեն կանգնեցնում մարդկային հատկություններից ամենասարսափելին՝ պատերազմելու և սպանելու մղումը: Անգամ ստեղծված իրավիճակում աշխարհում շարունակվում են զինված կոնֆլիկտները բոլոր մակարդակներում՝ ներպետականից մինչև տարածաշրջանային: Դեռևս Հին Հունաստանում գոյություն ուներ “էկեխերիայի” սկզբունqը, որը կիրառվում էր Օլիմպիական խաղերի ժամանակ (έκεχειρία հին.հուն. – զինաթափում): Այս միջավայրում Հայաստանը կարող է հանդես գալ մի գլոբալ նախաձեռնությամբ, որը պայմանականորեն կարելի է կոչել “Պանդեմիկ զինադադար”, մշակելով և ՄԱԿ-ի անդամ երկրներին ներկայացնելով այսպիսի զինադադարը հայտարարելու մասին կոչ-բանաձև: Իհարկե, ես միամիտ չեմ, որ կարծեմ, թե նման փաստաթղթերը կայունացնելու են իրավիճակը մոլորակում: Սակայն մի կողմից այդ նախաձեռնությունը խիստ բարենպաստ դիրքավորում կբերի մեր երկրին, կնպաստի Հայաստանի հեղինակության բարձրացմանը, մյուս կողմից՝ ևս մեկ կարևոր հիշեցում կհանդիսանա գլոբալ պատասխանատվության մասին իր դարդուցավով ապրող աշխարոհին: Մտքում պահենք նաև Արցախյան հակամարտությունը: Վստահ եմ, որ սրանից կշահի Հայաստան պետությունը»,- գրել է Արմեն Աշոտյանը

Կարդացեք նաեվ

Վարչապետը ներկայացնում է «100 փաստ նոր Հայաստանի մասին» 4-րդ զեկույց. առաջին 20-յակը հակաճգնաժամային միջոցառումներն են

Irina Abovyan

Ալիևի խոսքերը փաստում են, որ Արցախը Հայաստան է և վերջ. թուրքագետ

Irina Abovyan

Սոված մարդիկ են տեսանյութում, որոնց գիտակցաբար տասնամյակներ շարունակ են սոված թողնել…Րեգինա Պրազձանի դիպուկ հիշեցումը

Irina Abovyan

«Փաշինյանի ֆազն ու նոլը խփել է․ նրա տարիների շանտաժը Սերժ Սարգսյանը զրոյացրեց»․ Էդուարդ Շարմազանով

Irina Abovyan

Թունավոր ծառի պտուղը նույնպես թունավոր է…Արտակ Գալստյանի ուշագրավ պատմությունը ՍԴ դատավորի թեկնածուի մասին

Irina Abovyan

Ինձ Դոդ Չասեք։ Շոկային Սենսացիան Հրապարակվեց Շտապ

Irina Abovyan