Հասարակություն

Տիգրան Ավինյանը ֆեսբուքյան էջում գրառում է կատարել մի շարք երկրներից վերադարձող ՀՀ քաղաքացիների մասին

‼️Հարգելի՛ հայրենակիցներ,

Ելնելով մի շարք երկրներում կորոնավիրուսի տարածումով պայմանավորված համաճարակաբանական լարված իրավիճակով՝ այսօր որոշել եմ արգելել 16 երկրների քաղաքացիների մուտքը Հայաստանի Հանրապետություն:
Իսկ այդ երկրներից վերադարձող ՀՀ քաղաքացիները պետք է ենթարկվեն 14-օրյա կառանտինային ռեժիմի:

Երկրների ցանկն է.
1. Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն
2. Իրանի Իսլամական Հանրապետություն
3. Հարավային Կորեա
4. Ճապոնիա
5. Իտալիա
6. Իսպանիա
7. Ֆրանսիա
8. Գերմանիա
9. Շվեյցարիա
10. Դանիա
11. Ավստրիա
12. Բելգիա
13. Նորվեգիա
14. Շվեդիա
15. Նիդերլանդներ
16. Միացյալ Թագավորություն

Չի սահմանափակվելու այդ երկրներից բեռափոխադրումներ իրականցնող տրանսպորտային միջոցի վարորդի ու փոխարինող մեկ վարորդի մուտքը Հայաստան, եթե վերջիններիս մոտ վարակի ախտանշաններ չեն հայտնաբերվել։

Բացի այդ, օտարերկրյա ուղևորություններից վերադարձող մեր բոլոր քաղաքացիները պետք է ինքնամեկուսացվեն 14-օրյա ժամկետով: Ինքնամեկուսացման ընթացքում հիվանդության ախտանիշներ առաջանալու դեպքում պետք է անհապաղ կապ հաստատել 060 838300 թեժ գծի միջոցով:

Հայցում ենք բոլորիդ ներողամտությունը պատճառած անհարմարության համար։ Համոզված եմ՝ առկա է համընդհանուր գիտակցում, որ այս քայլերը ձեռնարկում ենք բացառապես հանրության անվտանգությունն ապահովելու նպատակով

Կարդացեք նաեվ

Ինձ բերել է այստեղ երջանիկ կյանքի համար պայքարը. Աշոտ Փաշինյանը կամավորների հետ մեկնում է ռազմաճակատ

Irina Abovyan

Խորոված անելու հետևանքով այրվել է երեք հարկանի տուն

Irina Abovyan

Հորթի հեգնանքդ ինձ ամենևին էլ չի զարմացնում… Լիզա Ճաղարյանի կոպիտ անդրադարձը Նազենի Հովհաննիսյանի գրառմանը

Irina Abovyan

Ուժեղ կնոջ նշանները

Irina Abovyan

Այսօր 37 համարի մեջ մի կնոջ զանգեցին. «Տղեսա զանգում պոստերից, 10 օր հետը չեմ խոսացել ժողովուրդ, խնդրում եմ չաղմկեք»

Irina Abovyan

Նենց չանես,որ գնամ Մոսկվա ոտը-ո..ց պոկեմ. Հայ մայրիկի արձագանքը, երբ պատահաբար իմանում է, որ որդու ռուս ընկերուհին հղի է. շատ ծիծաղելի է

Irina Abovyan