Առողջություն

Ի՞նչ է կարելի և ի՞նչ է արգելվում անել արևային այրվածքների դեպքում

Մոտեցել են երկար սպասված ամառային արձակուրդները, և հանգստի մեկնելիս խիստ կարևոր է իմանալ արևային այրվածքներից արդյունավետ պաշտպանեվլու և այրվածքների դեպքում առաջին բուժօգնության կանոնները:

Արևային այրվածքը մաշկի վնասումն է՝ պայմանավորված ուլտրամանուշակագույն ճառագայթների գերդոզավորմամբ:Արևային այրվածքի նշաններն են.

  • մաշկի կարմրություն
  • բշտեր

Ինչպե՞ս զերծ մնալ արևային այրվածքներից

1. Խուսափել արևի ուղիղ ճառագայթներից ժամը 10-16-ն ընկած ժամանակահատվածում: Այս շրջանում արևի ճառագայթները հատկապես վտանգավոր են:

2. Շոգին կրել լայնեզր գլխարկ և չմոռանալ արևապաշտպան ակնոցների մասին:

3. Հետազոտությունները պարզել են, որ շոգ oրերին նախապատվությունը պետք է տալ մուգ կապույտ հագուստին, քանզի հենց այս գույնն է առավելագույն պաշտպանում մաշկը արևի ճառագայթների վնասակար ազդեցությունից:

4. Այրվածքների և մաշկի քաղցկեղի կանխարգելմանը նպաստում են SPF և PPD նշումներով արևապաշտպան քսուքները` պաշտպանության գործոնի 30 կամ 50 միավորով:Ի՞նչ անել արևային այրվածքների դեպքում

  • Խուսափե՛ք այրվածքի մակերեսին սառույցի անմիջական կիրառումից:
  • Այրվածքին բուսայուղ և թթվասեր մի՛ քսեք:
  • Այրվածքի մակերեսին խոնավ գործվածք դրեք:
  • Օգտագործեք ոչ ստերոիդային հակաբորբոքային միջոց. այն կթեթևացնի ցավը և կնվազեցնի կարմրության աստիճանը:

Մաղթում ենք հաճելի և անվտանգ հանգիստ:

Կարդացեք նաեվ

Այս բույսը հայտնի է բոլորին, բայց շատերը չգիտեն, որ այն ի զորու է վերականգնել անգամ 70 տարին անց մարդկանց տեսողությունը և աչքի ճնշումը․․․

Irina Abovyan

Շաքարային դիաբետի նախանշանները, որոնք պետք չէ անուշադրության մատնել

Irina Abovyan

Քարեր երիկամներում. ինչպես ազատվել դրանցից տանը պատրաստվող օշարակով

Irina Abovyan

Մոռացեք արյան բարձր ճնշման մասին. Ճիշտ սննդակարգ և այս առողջացնող թուրմը, ահա թե ինչ է պետք դրա համար

Irina Abovyan

Ամեն օր այս խառնուրդից օգտագործեք, այն կմաքրի ձեր լյարդը

Irina Abovyan

Սուրճ, աղ, քիչ ջուր, ալկոհոլ, վատ քուն, այն ամենը ինչ վնասում է ձեր երիկամներին

Irina Abovyan