Հասարակություն

Խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 16-ամյա տղան մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հուլիսի 29-ին, «Աստղիկ» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում մահացել է Արմավիրի մարզի բնակիչ՝ 16-ամյա Գևորգ Հ-ն։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս նշված բժշկական կենտրոն էր տեղափոխվել հուլիսի 28-ին Երևան-Արմավիր ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով։

Այդ օրը, ժամը 22։50-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 20-րդ կմ հատվածում Mercedes մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթբետոնե արգելապատնեշներին, մի քանի պտույտ գլորվելով՝ կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում։

Վթարի հետևանքով Գևորգ Հ-ն և Արմավիրի մարզի բնակիչ՝ 17-ամյա Նարեկ Մ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Վաղարշապատ» բժշկական կենտրոն, որտեղ առաջին բուժօգնությունը ստանալուց հետո տեղափոխվել էին «Աստղիկ» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր էին ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի գլխավորությամբ։

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի հետաքննիչ Գարիկ Հովհաննիսյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով;

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հարուցված քրեական գործը փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին, իսկ Գևորգ Հ-ն սովորում էր Էջմիածին քաղաքի թիվ 10 ավագ դպրոցի 11-րդ դասարանում։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի ինքնությունը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

Ֆոտոռեպորտաժ


Կարդացեք նաեվ

Հակաբիոտիկների օգտագործման չարաշահումը կորոնավիրուսի ընթացքում

Irina Abovyan

Ի՞նչ է գրված գրքում նաև Ն. Փաշինյանի մասին, ինչու՞ է այսքան մեծ հետաքրքրություն առաջացել

Irina Abovyan

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 239 դեպք, 692 պացիենտ առողջացել է

Irina Abovyan

Վստահ ենք, որ միջազգային կառույցները ջանք չեն խնայում հայ սպային հայրենիք վերադարձնելու համար․ ՊՆ

Irina Abovyan

Ծառուկյանները պատրաստվում են «թագավորական» հարսանիքի

Irina Abovyan

5 շատ վնասակար սնունդ երեխաների համար

Irina Abovyan