Հասարակություն

ՏՄՊՊՀ-ն 2 վարույթ է հարուցել. Որ ապրանքներն են արհեստականորեն թանկացել

Ալյուրի, ձեթի, թթվասերի, շաքարավազի, կարագի խնդիր չկա Հայաստանում: Օճառը, զուգարանի թուղթը, անձեռոցիկը Հայաստանում չեն վերջանա. անհանգստանալու կարիք չկա։ Այսօր այս մասին ասաց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանը՝ կառավարության մամուլի սրահում կազմակերպված ասուլիսում: «Մենք շուկայում 44 անուն ապրանք ենք մոնիթորինգ անում, եւ այս պահին անհանգստացնող ոչինչ չկա։ Ամենաշատն այս օրերին նպարեղեն են գնել, սակայն մեր պահեստներում դեռ կա նպարեղեն, ինչպես նաեւ նպարեղենի պաշար կա, որն առաջիկայում կստանանք»,–ասաց նա։ Ըստ «ՏՄՊՊՀ ղեկավարի ամենաշատ խոսվող թեման սպիրտի թանկացումն է: Սակայն կա օրենք, որն ուժի մեջ է հունվարի 1-ից եւ կապ չունի համաշխարհային պանդեմիայի հետ. «Ուզում եմ հերքել բոլոր հայտարարությունները, թե սպիրտի գինը թանկացել է : Խոշոր առեւտրի կետերում  մոնիթորինգ ենք իրականացրել եւ սպիրտի գնի թանկացում չի արձանագրվել»: ՏՄՊՊՀ նախագահը հայտնեց` ալյուրի գնի թանկացում նույնպես չի եղել, սակայն որոշ ապրանքներ թանկացել են դոլարի, ռուբլու գների տատանումներով պայմանավորված. «Երբ քաղաքացիներն ահազանգում են գների բարձրացման մասին, ցանկալի է, որ խանութների տեղն էլ ասեն»։ Այդուհանդերձ հանձնաժողովն այսօր երկու վարույթ է հարուցել ալկոգելի վաճառքի հետ կապված. երկու դեպքում էլ ինտերնետ տիրույթում բարձր գնով ալկոգել են վաճառել, սակայն ոչ գործարանային արտադրության: Ըստ Գեղամ Գեւորգյանի, ալկոգելի արտադրությամբ զբաղվող 3 խոշոր ընկերությունները վերջին 3 ամիսների ընթացքում այդ ապրանքի գինը չեն բարձրացրել։ Փոխարենը դիմակների շուկայում կա գնաճ: Կարդացեք նաև Սպիրտի գնի աճը կորոնավիրուսի հետ կապ չունի, իսկ սուպերմարկետների առեւտուրն աճել է 30 տոկոսով. Նիկոլ Փաշինյան Մեծաքանակ գնումներ կատարելու անհրաժեշտություն չկա․ խոշոր առևտրային ցանցերն ունեն բավարար քանակությամբ ապրանքներ. ՏՄՊՊՀ ՏՄՊՊՀ նախագահի պարզաբանմամբ՝ ընկերությունները ձվի գնի անկումը պայմանավորում են գերարտադրությամբ ՏՄՊՊՀ ղեկավարը նաեւ հայտնեց, որ հանձնաժողովում ստեղծված է շուրջօրյա աշխատանքային խումբ. «Գների մոնիթորինգ իրականացվում է հետեւյալ կերպ. ՊԵԿ-ից եւ տնտեսվարողներից տվյալներ ենք ստանում եւ մոնիթորինգ անում խոշոր խաղացողներին: Նաեւ մարզպետարանների մեր գործընկերն են օժանդակում մեզ: Մենք կհորդորենք դրսեւորել պատշաճ վարքագիծ: Մոնիթորինգ ենք անում նաեւ պաշարները: Այս պահին կարող եմ արձանագրել, որ անհանգստացնող երեւույթներ չենք նկատում»:

Կարդացեք նաեվ

415 արցախցի աշակերտների կտրվեն դպրոցական պայուսակներ ու պարագաներ. Աննա Հակոբյան

Irina Abovyan

Հայկ Մարությանը պարգևատրել է 3 ընկերությունների և Սամվել Մկրտչյանին

Irina Abovyan

Թուրք-ադրբեջանական զորավարժություններում որևէ աննախադեպ բան չկա, Հայաստանին ահաբեկելու փորձ է

Irina Abovyan

Արտակարգ դեպք Երևանում. Էրեբունու ավտոշուկայում կասկածելի հանգամանքերում հրդեհ է բռնկվել մի քանի ավտոմեքենաներում, որոնք վերածվել են մոխրակույտի

Irina Abovyan

Արձանագրվել է վարակման 723 նոր դեպք, 6 մահ․ Փաշինյան

Irina Abovyan

ՍԱ ՊԵՏՔ Է ՏԵՍՆԵԼ… 12-ամյա Հայ աղջկա գերհզոր ձայնը պայթեցրեց ուկրաինական «Голос Дети» նախագծի դահլիճը

Irina Abovyan