Հասարակություն

Ucom սպասարկման կենտրոնները ժամանակավորապես չեն աշխատի

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍ

Սիրելի հայրենակիցներ,

Երեկ հայտարարել էինք, որ մի շարք սպասարկման կենտրոններ կշարունակեն գործել արտակարգ գրաֆիկով, սակայն հաշվի առնելով կորոնովիրուսով վարակված քաղաքացիների թվաքանակի կտրուկ աճը, ինչպես նաև կարևորելով մեր բաժանորդներին և աշխատակիցների առողջությունը` Ucom ընկերությունը որոշում է կայացրել այսօրվանից ժամանակավորապես դադարեցնել սպասարկման բոլոր սրահների աշխատանքը:

Բացառության կարգով աշխատելու է ընկերության Հյուսիսային պողոտայում տեղակայված սպասարկման գլխավոր գրասենյակը հատուկ գրաֆիկով և պայմաններով.

• Աշխատանքային ժամերն են ամեն օր ժամը 10:00-17:00
• Բաժանորդները մուտք կարող են գործել սպասարկման սրահ միայն դիմակով
• Բաժանորդները մուտքից առաջ պարտադիր ջերմաչափվելու են

Ծառայությունների և սարքավորումների ձեռքբերումը ամբողջությամբ տեղափոխվել է առցանց հարթակ` https://shop.ucom.am/:

Վճարումները կարող եք իրականացնել uPay հավելվածի միջոցով, ինչպես նաև այլ հարթակներում` MegaPay,TelCell, EasyPay և այլ վճարման տերմինալներով կամ հավելվածներով, ArCa համակարգի բոլոր բանկոմատներով և հավելվածով, բանկային մի շարք հավելվածներով և այլն:

Միաժամանակ կրկին հավաստիացնում ենք, որ տեխնիկական աջակցման բոլոր բաժինները վերահսկում են ծառայությունների որակը 24/7 գրաֆիկով, որպեսզի բաժանորդները ունենան անխափան կապ:

Հավելյալ տեղեկություններլինելուն պես կտեղեկացնենք:

Առողջություն բոլորին:

Կարդացեք նաեվ

Ինչպես են ԲՀԿ-ականները Ծառուկյանի հետ նշում դատարանի որոշումը (Տեսանյութ)

Irina Abovyan

Հայ գողերի փոթորիկը Մոսկվայում. թուրքերի հերը անիծել են Կատաղի Ցունամի

Irina Abovyan

Այս տականքին ճանաչեք․ Սա է հրահրում Մոսկվայում հայերի վրա հարձակումները

Irina Abovyan

Ողբերգական դեպք Երևանում. 35-ամյա բժիշկը 4-րդ հարկի շքամուտքի պատուհանից ցած նետվելու միջոցով ինքնասպան է եղել

Irina Abovyan

Ինչ եք առաջինը տեսնում լուսանկարում

Irina Abovyan

Այս տարի մնում ենք տանը․ Տիգրան Ավինյան

Irina Abovyan