Քաղաքականություն

Կարեն Կարապետյանը ՀՀ-ում է, եկել էր Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակման համար անձնական երաշխավորություն ներկայացնելու

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով այսօրվա դատական նիստը չի կայանալու, քանի որ դատավոր Աննա Դանիբեկյանը վատառողջ է: Դատարանն այսօր քննարկման առարկա պիտի դարձներ նախկին վարչապետների անձնական երաշխավորությամբ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատ արձակելու միջնորդությունը: Հիշեցնենք, որ Ռ․Քոչարյանի խափանման միջոց կալանքը անձնական երաշխավությամբ փոխելու առաջարկով հանդես են եկել ՀՀ նախկին վարչապետեր Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը և Կարեն Կարապետյանը, ինչպես նաև Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը։ Factor.am-ի հետ զրույցում Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը հայտնեց՝ անկախ նրանից, որ իրենց հեռախոսով զգուշացրել են, որ դատական նիստը հետաձգվելու է, դա հիմք չէ և իրենք գնալու են դատարան, տեղում հասկանալու համար, թե ինչու է և մինչև երբ է դատական նիստը հետաձգվել: Մեր հարցին, թե ստացվում է, որ հաջորդ դատական նիստին պետք է ներկայացնեն միջնորդությունը, Ալումյանն ասաց. «Մեքն դեռևս երեկ էինք միջնորդությունը ներկայացրել և հնարավոր է, որ հենց դա է դարձել նիստը հետաձգելու պատճառ»: Մեր մյուս հարցին, թե արդյոք նախկին վարչապետները պատրաստ էին դատարան ներկայանալ և արդյոք Կարեն Կարապետյանը ՀՀ-ում է, պաշտպանը նշեց. «Այո՛, պարոն Կարապետյանը Հայաստանում է, մենք վարչապետերի հետ կապի մեջ ենք և ասել էինք, որ հնարավոր է նիստը հետաձգվի, լրացուցիչ էլ խոստացել ենք տեղեկացնել»: Նշենք, որ նախորդ շաբաթվա վերջում Ռոբերտ Քոչարյանն առողջական խնդիրների պատճառով տեղափոխվել է «Նաիրի» ԲԿ, իսկ այնուհետև՝ «Էրեբունի» ԲԿ, որտեղ մինչ օրս շարունակում է ստանալ ստացիոնար բուժում։ Պաշտպանական թիմի պնդմամբ, եթե բժշկական հստակ հակացուցում չլիներ, հավանական էր, որ Ռ․ Քոչարյանը կարճ ժամանակով կարողանար ներկա գտնվել այսօրվա դատական նիստին։ Նա այս պահին դեռ ԲԿ-ում է:

Կարդացեք նաեվ

Ամռան ամենաթեժ ձերբակալությունը, ինքնաոչնչացում հանուն Միշիկի. Ու՞ր են տանում հետքերը

Irina Abovyan

Րոպեներ առաջ ԱԱԾ-Ն հաղորդագրություն տարածեց, Մեղադրանք է առաջադրվել, Որոնումները սկսվել են

Irina Abovyan

Որպեսզի երկիրը մեկընդմիշտ մաքրվի թալանչիությունից ու թալանչիներից, պետք է մեկ անգամ տեղի ունենա մեծ դատաստան․ Հմայակ Հովհաննիսյան

Irina Abovyan

49 րոպե առաջ Ալեն Սիմոնյան Ծառուկյանի պատճառով հիշեց Լյովիկին և Հավածեց Միշիկին

Irina Abovyan

Նիկոլի մուսռներից եք վախենու՞մ. Արիանա Հովսեփյանը հեղափոխության կոչ է անում

Irina Abovyan

Սերժ Սարգսյանն ու Քոչարյանն ուզում են լեզու գտնել իշխանության հետ, նպատակը կրկին իշխանության գալը չէ

Irina Abovyan