Հասարակություն

«Մեր աղջիկը գնացել է Սաշիկենց տուն և տեսել է, որ սաղ ղումարբազ, պլանքաշ են ու գիշերով փախել է դրանց տնից. դրանք մեր թշնամիներն են»


ՀՀ վերաքննիչ դատարանի կողմից 2020 թվականի հունվարի 31-ին արդարացված և քրեակատարողական հիմնարկից ազատ արձակված «Օֆշորի» գործով հայտնի Աշոտ Սուքիասյանի դեմ նույն գործով տուժող Փայլակ Հայրապետյանի բերած վճռաբեկ բողոքը վարույթ է ընդունվել։ Այդ մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Փայլակ Հայրապետյանը՝ հենց այս փաստով բացատրելով այն հիստերիան, որը ներկայումս դրսևորում է Աշոտ Սուքիասյանը և նրա պաշտպանը։

Հիշեցնենք, որ օրերս տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Աշոտ Սուքիասյանի պաշտպան Լուսինե Զեյնալյանը հայտարարել էր, որ Վճռաբեկ դատարանը Հայրապետյանի բողոքը վարույթ է ընդունել սուբյեկտիվ նկատառումներով: Փաստաբանը նշել էր, որ երբ գործը մտել է Վճռաբեկ դատարան, իրենք սեփական ուսումնասիրություններն են սկսել, ինչի արդյունքում բացահայտել են Փայլակ Հայրապետյանին առնչվող ուշագրավ հանգամանքներ: Մասնավորապես, որ Փայլակ Հայրապետյանը վաղեմի կապեր ունի Վճռաբեկ դատարանի քրեական պալատի գործող նախագահ Լիլիթ Թադևոսյանի, նրա հոր՝ Զելիմ Թադևոսյանի հետ, որը տարիներ շարունակ եղել է դատախազ, հիմա թոշակի է անցել, և Հայրապետ Հայրապետյանի հետ, որը Փայլակ Հայրապետյանի որդին է և դատախազ է աշխատել։

Փայլակ Հայրապետյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հերքեց այս պնդումները։ Նա նշեց, որ իր որդին դատախազությունից աշխատանքից ազատվել է արդեն 20 և ավելի տարիներ առաջ։ «Նա կյանքում չի էլ տեսել էդ դատավորին, որի մասին խոսք է գնում, բոլորովին ծանոթ չի նրա հետ։ Սրանք անիմաստ, ուղղորդված շահարկումներ են»,- ասաց Հայրապետյանը՝ հավելելով, որ շահարկվում է նաև Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի հետ իրենց ունեցած խնամիական կապերը։ Հայրապետյանի խոսքերով, սակայն, դա ծիծաղելի է, քանի որ դա նախ եղել է 2014 թվականին և տևել է 1.5 ամիս։ «Մեր աղջիկը գնացել է նրանց տուն և տեսել է, որ սաղ ղումարբազ են, պլանքաշ են։ Մեր աղջիկն էլ գիշերով տաքսի է կանչել ու փախել է դրանց տնից իր հոր տուն։ Ինչի մասին է խոսքը։ Մենք նրանց հետ ոչ ընկերություն ենք արել, ոչ բարեկամություն։ Մենք դրանց հետ ավելի շատ թշնամի ենք եղել, քան բարեկամ։ Նրանք այնպիսի մարդիկ են եղել, որ ընդամենը 1.5 ամիս անց մեր աղջիկը թքել է դրանց վրա ու փախել դրանց տնից։ Եթե մենք դրանց հետ բարեկամ լինեինք, դրանց պես կթալանեինք երկիրը»,- ասաց Հայրապետյանը։

Ինչ վերաբերում է վճռաբեկ բողոքին, Հայրապետյանն ասաց, որ այն վարույթ է ընդունվել, և ինքը հույս ունի՝ արդարությունը կվերականգնվի։ «Այդ հաշիվները եղել են Տիգրան Սարգսյանի, Կճոյանի և իր անունով։ Մինչև վերջերս Աշոտը պնդում էր, թե ինքը կեղծել է նրանց ստորագրությունները, բայց բանից պարզվեց, որ ոչ թե կեղծել է, այլ այս ստորագրությունները իրական են եղել, եղել են Կճոյանի, Տիգրան Սարգսյանի ու իր ստորագրությունները։ Աշոտը խաբել է հա՛մ պետությանը, հա՛մ բոլորին, նախաքննական մարմնին։ Հիմա են հույսս դրել եմ արդարության վրա։ Եթե արդարություն կա մեր երկրում, Աշոտ Սուքիասյանը պետք է դատվի և մնա անազատության մեջ։ Ես օրենքից դուրս ոչ մի բան չեմ ուզում լինի։ Իսկ օրենքով նա նորից պետք է դատվի ու կրի իր պատիժը»,- ընդգծեց Հայրապետյանը։

Հիշեցնենք, որ Աշոտ Սուքիասյանը մեղադրվել է փողերի լվացման, խարդախության և հարկերից խուսափելու համար։ Նա դատապարտվել էր 16 տարի ազատազրկման։ Այս տարվա հունվարին առաջին երկու դրվագով Վճռաբեկ դատարանը նրան արդարացրել է։ Հայրապետյանի պաշտպանները Վճռաբեկ դատարանից պահանջում են բեկանել Վերաքննիչ դատարանի նշյալ որոշումը և Սուքիասյանին մեղավոր ճանաչել:

Նյութի աղբյուր1in.am

Կարդացեք նաեվ

Երիտասարդ մնալու գաղտնիքները. Այս ոսկե դիմակը օգնում է ձեզ ավելի երիտասարդ երևալ

Irina Abovyan

«Սկզբից տղա երեխային տեսա ընկած, շուրջը շներ կային շատ». ականատեսը՝ ողբերգական դեպքի մասին (տեսանյութ)

Irina Abovyan

Դանակահարություն Հրազդան քաղաքում․ ոստիկանները հանցագործությունը բացահայտել են թարմ հետքերով

Irina Abovyan

Կորոնավիրուսի բուժման գործում գիտական բեկում է գրանցվել․ ԱՀԿ

Irina Abovyan

Տասնյակ հասցեներ այսօր կհոսանքազրկվեն

Irina Abovyan

Արտակարգ դեպք Երևանում. կրակոցներ են արձակել 18–ամյա հղի կնոջ Chrysler-ի ուղղությամբ, վերջինս էլ բախվել է ծառին. կան վիրավորներ. ժամանել են Երևանի և տարածքի ոստիկանապետերը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Irina Abovyan