Հասարակություն

Ես իմ կազմակերպության դուռը բացելու եմ, գնամ նստեմ դռների առաջ․ «Ռիչ Պլազա» առևտրի կենտրոնի տնօրեն

«Առաջին լրատվական»-ը ահազանգ է ստացել Երևանում գործող «Ռիչ Պլազա» առևտրի կենտրոնի աշխատակիցներից, համաձայն որի՝ ղեկավարությունը հրաժարվում է ժամանակավորապես դադարեցնել առևտրի կենտրոնի աշխատանքները։

Կապ հաստատեցինք կենտրոնի ղեկավար Արմեն Զաքարյանի հետ՝ հասկանալու իրենց տրամադրվածությունը հարցի վերաբերյալ։ Մեզ հետ զրույցում Զաքարյանը ասաց՝ պարտադրաբար ոչ մեկին աշխատանքի չեն բերել։ «Զոռով ոչ մեկին աշխատանքի չենք բերել։ Թող իրանք չգան աշխատանքի։ Մենք չենք պարտադրում։ Մեր քայլն այն է, որ ով բողոքում է, չի ուզում աշխատել, մենք իրենց չենք պարտադրում, որ գան գործի։ Դա մեզ անհրաժեշտ չէ»,- վրդովված նշեց տնօրենը։

Առևտրի կենտրոնի տնօրենը վստահեցրեց՝ աշխատանքի չգալը որևէ հետևանք չի առաջացնելու աշխատակիցների համար։ «Ես ուղղակի մարդկանց բողոքի պատճառը չեմ կարողանում հասկանալ։ Դուք էդ ամեն ինչի համար զանգահարեք առողջապահության նախարարին ու այդ հարցը իրեն ուղղեք, ավելի լավ չէ՞ր ինքնաթիռով եկած 30 մարդուն էվակուացնեին, քան թե մտածեին 2000-3000 մարդու պահպանության մասին։ Մենք ոչ մեկին չենք ստիպում, որ գան աշխատանքի։ Դրանից բխող ոչ մի հետևանք չի առաջանալու։ Ես բողոքողներին անձամբ տեղեկացրել եմ, որ եթե դուք մտավախություն ունեք, չեք ցանկանում գալ աշխատանքի, դա որևէ հետևանք չի առաջացնի։ Ես գնալու եմ աշխատանքի։ Ես իմ կազմակերպության դուռը բացելու եմ, գնամ նստեմ դռների առաջ։ Ով կգա բարով գա, ով չի գա, Աստված իրա հետ»,- ասաց «Ռիչ Պլազա» առևտրի կենտրոնի տնօրեն Արմեն Զաքարյանը։

Նշենք, որ Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 30-ի, մեկուսացվել է ավելի քան 300 մարդ։

Նյութի աղբյուր1in.am

Կարդացեք նաեվ

72 ամյա պապիկը ոչ մի անգամ ատամնաբույժի չի դիմել. Նա պարզապես շաբաթը 3 անգամ ընդունում է այս միջոցը

Irina Abovyan

Փայտե կահույքի վրայի քերծվացքները հեռացրեք այս մատչելի միջոցի շնորհիվ

Irina Abovyan

Կրկին հուզիչ տեսանյութ․ Հերոս տղայի վերադարձը տուն

Irina Abovyan

Ինչո՞ւ են ոստիկաններն ասֆալտին պառկեցրել ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի եղբոր որդուն՝ Արտակ Ալեքսանյանին

Irina Abovyan

Ես այստեղ եմ, մա՛մ, վերև նայիր…կգամ։ ”Արցախի հերոս” Արմենակ Ուրֆանյանի մոր`տիկին Համեստի հուզիչ գրառումը

Irina Abovyan

Հայաստան 60 000 թեստ կբերվի, քննարկվում է տեղում թեստեր արտադրելու հարցը. ՀՀ պարետ

Irina Abovyan