Քաղաքականություն

Առաջարկում եմ ոչ թե հետաձգել, այլ չեղարկել հանրաքվեն և վերադառնալ ԱԺ միջոցով խնդրի լուծման տարբերակին

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Ազգային ժողովի նախկին փոխնախագահ Կարապետ Ռուբինյանը։

– Պարոն Ռուբինյան, հաշվի առնելով վերջին օրերին երկրում կորոնավիրուսի բռնկումը՝ հանրաքվեն չեղարկելը հավանական համարո՞ւմ եք, թե՞ ոչ:

– Դեպքերի նման զարգացման դեպքում, ինչը շատ հավանական եմ համարում, առաջարկում եմ ոչ թե հետաձգել, այլ չեղարկել հանրաքվեն և վերադառնալ Ազգային ժողովի միջոցով խնդրի լուծման տարբերակին։ Ե՛վ հանրությունը, և՛ միջազգային կառույցները տեսան գործող իշխանությունների՝ խնդիրն  ամենաժողովրդավար ճանապարհով՝ ուղղակի ժողովրդավարությամբ լուծելու պատրաստակամությունը։ Քարոզարշավի սկիզբը միանշանակ ի ցույց դրեց նաև հանրության վերաբերմունքը։ Միայն խելագարները այս պարագայում կարող են մեղադրել իշխանություններին թագավարակի պանդեմիայի կամ դրա մարտահրավերին համարժեք արձագանքելու համար։ Կարծում եմ, հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, մեր Ազգային ժողովը կարող է հիմք ընդունել խմբագրել, խստացնել, կոշտացնել հանրաքվեի այն հռչակագրի նախագիծը, որն  օրերս հրապարակեց Նիկոլ Փաշինյանը, ավելացնել դրույթներ հանրաքվեի չեղարկման պատճառի հետ կապված և, հաստատելով այն, վերջապես լուծել Սահմանադրական դատարանի խնդիրն ինքնուրույնաբար։

– Մարտի 1-ի գործով մեղադրյալներըկոռուպցիայի մեջ մեղադրվողները կա՛մ ազատ են արձակվում դատարանի վճռովկա՛մ մեկնում արտերկիր։ Ինչպե՞ս կարող է հանրությունը վստահություն ունենալ այդ դեպքումոր դատաիրավական համակարգի ճգնաժամը կհանգուցալուծվիհարուցված քրեական գործերը չեն մնա թղթին։

– Հանրությունը չի կարող վստահություն ունենալ մինչև չտեսնի խոր և համապարփակ բարեփոխումներ դատաիրավական համակարգում։ Մեծ հույսեր կան, որ ՍԴ-ում պատսպարված մեծապատիվ խարդախների հարցը լուծելուց հետո դատաիրավական բարեփոխումները նոր թափ կստանան։ Շատ կարևոր է, որ ըստ էության նոր Սահմանադրական դատարան ձևավորող պատկան մարմիններն իրենց թեկնածուներին առաջարկելիս ի ցույց դնեն հանրությանը, որ գործում են բացառապես այդ նույն հանրության շահերից, ոչ թե յուրայիններին ու հարմարվողներին տեղավորելու մղումով։

– Թավշյա հեղափոխությունից գրեթե երկու տարի անց ո՞րն եք համարում իշխանությունների ամենամեծ սխալը։

– Մանր ու մեծ սխալներ շատ են եղել, որոնց մասին տարբեր առիթներով խոսել եմ։ Դրանցից ամենացավոտ կամ անհասկանալին եղել են որոշ կադրային նշանակումները, օրինակ՝ տարիներ շարունակ իմ ու պայքարի ընկերներիս հոգին հանած  Վալերի Օսիպյանի նշանակումը ոստիկանապետ։ Անհասկանալի, անօգուտ ու հեղափոխության թշնամիների բերանը լեզու դնող ակցիա էր դատարանների շրջափակումը։ Ի սկզբանե դեմ եմ արտահայտվել և սխալ եմ համարում Ռուսաստանի հովանու ներքո Սիրիա հումանիտար զորախումբ ուղարկելը։ Իսկ ամենամեծ սխալը, այդ մասին էլ եմ ասել, բոլոր ոլորտներում խոր և համապարփակ բարեփոխումների ձգձգումն է։

– Առաջիկայում տեսնո՞ւմ եք ընդդիմության ձևավորման հեռանկարթե՞ ներկաների և նախկինների պայքարը դեռ երկար է շարունակվելու։

– Այո՛, տեսնում եմ։ Ես հավատում եմ, որ գործող իշխանությունները անկեղծորեն ձգտում են լիակատար ժողովրդավարության հաստատմանը մեր երկրում, հավատում եմ, որ այսուհետ էլ քվեարկությունները չեն կեղծվելու, և քաղաքացիները,  տեր կանգնելով իրենց ձայներին,  որոշելու են երկրի ընթացքը։ Հասկանալի է, որ իրական, արդար ընտրությունները խթանելու են իրական կուսակցությունների ձևավորումը և իրական քաղաքական պայքարը, իսկ նախկին թալանչիների բրիգադը դատապարտված է թալանածը փրկելու և արժանի պատժից խուսափելու համար անփառունակ ու անհույս պայքարի, ինչով էլ զբաղված են հիմա։

Նյութի աղբյուր1in.am

Կարդացեք նաեվ

Ռոբերտ Քոչարյանն այսօր տեղափոխվել է Իզմիրլյան բժշկական կենտրոն

Irina Abovyan

Արցախը Հայաստան է, և վերջ, Որդի՛ս…Հեյդար Ալիևի «կոչը»՝ Իլհամ Ալիևին

Irina Abovyan

Հրատապ՝ Պայթյուն Գողական աշխարհում, Բոլորը հավաքվում են

Irina Abovyan

Փաշինյանն ու Ալիեւն իրար ձեռք չսեղմեցին. առաջին կադրերը եռակողմ հանդիպումից

Irina Abovyan

Նիկոլը ստորագրեց Ալիևի վերջը. սարսափած է ողջ ադրբեջանը

Irina Abovyan

ՊԻՆԴ ԲՌՆՎԵՔ․ ձեր հաստատված բնակավայրը լինելու է բաց երկնքի տակ գտնվող աղբամանը․ ՎԵՐՋԸ ՄՈՏ Է

Irina Abovyan