Քաղաքականություն

Նիկոլն արդեն անցյալ է, իսկ «Ադեկվադը» ունի ապագա․ Մինասյան

Երեկ տեղի ունեցավ շատ կանխատեսելի բան՝ մեղադրանք առաջադրվեց «Ադեկվադ»-ի առաջնորդ Արթուր Դանիելյանին։ Ինչո՞ւ կանխատեսելի, որովհետև Նիկոլ Փաշինյանի համար իշխանության պահպանումը դարձել է իր և իր ընտանիքի անվտանգության միակ երաշխավորը։ Եվ նա անում ու անելու է ամեն ինչ հանուն այդ նպատակի՝ կործանելով երկիրը, մարդկանց սովի մատնելով, իսկ այլախոհներին քաղաքական հետապնդումների ենթարկելով։

Կարելի է համաձայնել կամ չհամաձայնել Արթուր Դանիելյանի հետ։ Փաստն այն է, որ «Ադեկվադ»-ի ուլտրա-պահպանողականությունը դրսից թելադրված հակահայ ուլտրա-լիբերալիզմին դիմակայելու խիստ անհրաժեշտ և բնական պաշտպանական մեխանիզմ է։ Անշուշտ, այս մոտեցումը կարելի է վիճարկել, բայց դրանից իրականությունը չի փոխվում։ Իսկ իրականությունը հետևյալն է՝ Նիկոլն արդեն անցյալ է, իսկ «Ադեկվադը» ունի ապագա։ Եվ ապագայի իրենց «մասնաբաժինը» կախված է հենց իրենց՝ հանրության լայն շրջանակների համար ավելի «հասկանալի» դառնալու ջանքերից։

Հ.Գ. Քրեական գործեր կոչեցյալների այս անիմաստ շարքը դրա պատվիրատուի և կատարողների հանդեպ արդեն վաղուց ժպիտ է առաջացնում։ Սա՞ է ձեր մաքսիմումը։ Ու ձեզ թվում է մարսելո՞ւ եք։ Ոչ միայն դուք, այլև, ցավոք, ձեր ո՛չ ավագ, ո՛չ էլ ապագա սերունդները չեն մարսելու այս ամենի հետևանքները։ Պատրաստվե՛ք:

Հ.Գ.Գ. Ու կապ չունի գործից կհեռացվեք, թե՛ ինքնակամ հրաժարական կտաք, կփախնեք ԱՄՆ, թե՛ Կանադա, բոլորդ պատասխան եք տալու՝ սեփական մաշկի վրա զգալով, որ հա՛մ պետություն կա, հա՛մ էլ՝ Աստված։

Երեկ տեղի ունեցավ շատ կանխատեսելի բան՝ մեղադրանք առաջադրվեց «Ադեկվադ»-ի առաջնորդ Արթուր Դանիելյանին։ Ինչո՞ւ կանխատեսելի,…

Gepostet von Mikayel Minasyan am Dienstag, 28. Juli 2020

Կարդացեք նաեվ

Կիրակի օրով Բացահայտվեց որ Քոչարյանի օրոք Օլիգարխները սարսափելի բաներ են արել

Irina Abovyan

Թրամփն առաջարկել է կորոնավիրուսի հետևանքները մեղմելու համար ամերիկացիներին 1000-ական դոլար բաժանել

Irina Abovyan

Նեոֆաշիստները, զանազան հեղափոխական բռնապետերը չարիք են մարդկության համար. Սերժ Սարգսյան

Irina Abovyan

Միխայիլ Վելլերի ցնցող խոսքը հայերի մասին և հուժկու ապտակը Ադրբեջանին

Irina Abovyan

«Ամաչում եմ, որ այս մարդը պատգամավոր է»․ Գևորգ Պապոյան

Irina Abovyan

ՀՔԾ-ն ստացել է Ալեն Սիմոնյանի և Արթուր Դանիելյանի միջև տեղի ունեցած միջադեպի նյութերը

Irina Abovyan