Հասարակություն

Ողբերգական դեպք Շիրակի մարզում. Գյումրիում ճանապարհաշինարարական աշխատանքների ժամանակ վրաերթի հետևանքով մահացել է 65-ամյա ճանապարհաշինարարը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 10։50-ի սահմաններում ոստիկանության Մուշի բաժին ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Ներսես Շնորհալի փողոցում տղամարդու դի կա։
Ինչպես հայատնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ Սարգիս Արաբյանը, ոստիկանության Մուշի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Հակոբյանի գլխավորությամբ։

Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Լևոն Միքայելյանի գլխավորությամբ։

Ոստիկանները պարզել են, որ մահացածը Գյումրի քաղաքի բնակիչ՝ 65-ամյա Մանվել Հ-ն էր, ով էքսկավատորով նշված փողոցում շինարարական աշխատանքներ կատարելիս անզգուշաբար վրաերթի է ենթարկվել հետընթացի ժամանակ։

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պետ Կարեն Գյուլումյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը, ովքեր այս պահին վթարի վայրի տեղազննություն են կատարում։

Փաստի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածն աշխատում էր «Էլիտ Արման» շին. ՍՊԸ-ում։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութը՝ Խաչիկ Գևորգյանի

Ֆոտոռեպորտաժ


Կարդացեք նաեվ

Կորոնավիրուսից 4 պացիենտ է մահացել

Irina Abovyan

Ինչպե՞ս պարզել խաբեությունը զրուցակցի աչքերին նայելու միջոցով

Irina Abovyan

Մեծածախ դեղերով զբաղվող կազմակերպությունների լիցենզավորման ժամկետը կերկարաձգվի․ ԱԺ-ն ընդունեց առաջին ընթերցմամբ

Irina Abovyan

Մինչ Արուսիկը կիսով չափ բացել էր կրծքերն ու տժժում էր գինու փառատոնին, զոհված հերոսի մայրը գրել էր

Irina Abovyan

Տե՛ր, օգնիր ինձ պահպանել հանգստություն, տո՛ւր ինձ իմաստնություն. Բելլա Քոչարյանը՝ պատերազմի հիշողությունների մասին

Irina Abovyan

Դու սպանեցիր մեր որդիներին. հեռու մնա մեր ընտանիքներից». զոհված զինծառայողի հայրը՝ Փաշինյանին

Irina Abovyan