Քաղաքականություն

Թունավոր ծառի պտուղը նույնպես թունավոր է…Արտակ Գալստյանի ուշագրավ պատմությունը ՍԴ դատավորի թեկնածուի մասին

Արտակ Գալստյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Տարիներ առաջ, գտնվում էի Հեղափոխության հաղթանակով տոգորված մի երկրի մեջ, որտեղ պայքարում էին կաշառակերության դեմ, որոշում էին փոխել գերագույն դատարանի կազմը, համարելով որ դա է արդարության վերականգնման հիմնաքարը: Երկար պայքարից անց

հեղափոխականները մի ձև կարողանում են ազատել գերագույն դատարանի 3 դատավորի Ու սկսում են նշանակել նորդատավորների: Եվ ահա կառավարությունը, թափուր տեղի համար առաջարկ է անում 1-ին գերագույն դատարանի դատավորին: Ժողովուրդը ոտքի է կանգնում, բո ղոքում, որովհետև առաջադրված թեկնածուի հայրը նախկին դատավոր էր, հայտնի կոռուպցիոնիստ, մինչ

կոկորդը խր ված իր կողմից անօրինական դա տա պարտված մարդկանց անեցքների մեջ: Կառավարությունը որ հիմնավորի իր որոշումը, հայտարարություն է տարածում, որտեղ շեշտում է որ՝ <<Որդին հոր համար պատասխանատու չէ, ճիշտ է հայրը հան ցագործ է, սակայն որդին սուրբ է; Ժողովուրդը չի իմանում, սակայն մենք գիտենք, որ գերագույն դա տարանի դա տավորի թեկնածուն դեռ վաղ տարիքից մերժել է կոռուպցիան, հատկապես նա մայրական կաթ չի կերել, քանի որ համարել է, որ այն թու նավոր է, քանզի մայրը սնվել է կաշառքի գումարներով: Ավելի մեծ տարիքում, երբ կաշառակեր և մարդկանց ճակատագրեր խե ղող հայրը տուն սնունդ էր բերում, նա դարձյալ չէր օգտվում դրանից ու ասում էր որ դա վատն է: Նույն ձև նա մերժում էր հան ցավոր փողերով ձեռք բերված հագուստը, ուսումը, պաշտոնը: Մենք գիտենք նաև, որ մեր թեկնածուն ընթերցելով Հայ գրող Րաֆֆիի <<Սամվել>> վեպը, գոչելով ահա այն սուրը, որ սպա նեց կաշառակեր հորը, կսպա նի նաև օրինազանց մորը, փորձել է կյանքից զրկել իր ծնողներին, սակայն սպա նությունը իր կամքից անկախ պատճառներով չի իրականացվել, քանզի մեր թեկնածուն սուր չի ունեցել, իսկ կաշառքի փողերով

այդ սուրը գնել չի ուզեցել: Այսօր, մենք կառավարությունը, նրան գերագույն դա տարանի դա տավոր կարգելով, փաստացի նրա ձեռքն ենք տալիս այդ սուրը, որով էլ նա կոչնչացնի պետության մեջ կոռուպցիան, այլ ձև ասած իր ծնողներին>>: Ճիշտն ասած կառավարության այս հայտարարությունը լսում էի ընկերոջս, մի հին վաստակաշատ իրավաբանի հետ, որը լսելով հայտարարությունը ժպտաց ու ասաց հետևյալը՝ <<Կառավարությունը հավանաբար չգիտի, որ իրավաբանության մեջ մի կանոն կա, այն է, թու նավոր ծառի պտուղը ևս թու նավոր է , և Ըստ այդ կանոնի՝ եթե թու նավոր է հայրը, ուրեմն թու նավոր է նաև նրա պտուղը՝ որդին>>: Կառավարությունը չլսեց ազգին, արհամարեց նրա կարծիքն ու նշանակեց իր թեկնածուին գերագույն դատարանի դատավոր: Արդեն դա տավոր եղած թեկնածուն այդպես էլ չսպա նեց իր ծնողներին, այլ ընդհակառակը պաշտպանեց նրանց:

Սակայն նաև նրա թուրը անգործ չմնաց, միայն երեք տարի հետո, արդեն դա տավոր դարձած թեկնածուն սպա նեց իրեն նշանակած կառավարությանը: Երիցս ճիշտ էր իրավաբան ընկերս ՝ ԹՈՒ ՆԱՎՈՐ ԾԱՌԻ ՊՏՈՒՂԸ ԹՈՒ ՆԱՎՈՐ Է: Հ.Գ Նույն պատմությունը մտածածին է, բոլոր համընկնումները Հայաստանի Հանրապետության, մեր կառավարության կողմից ՍԴ դատավորի թեկնածու նշանակելու ու Ազգի կողմից բարձրացված դժ գոհության ալիքի հետ, պատահական են: Արտակ Գալստյան

Կարդացեք նաեվ

«Նիկոլը ժողովրդի առողջության համար չի աշխատում, նրա թեթեւ ձեռքով երկիրս վերածվեց Պետրիի բաժակի»․ Աշոտյան

Irina Abovyan

Ռուսաստանում ձերբակալվել է «Մարտի 1»-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանը

Gevorg Kazaryan

Այ անհայրենիք պոռնիկներ, պարոն Փաշինյանին եք հեգնում սենց տափակ գրառումով․․․Ռեգինա Պրազյանի ջախջախիչ գրառումը Արթուր Ղազինյանին

Irina Abovyan

ԿՈՇՏ․ ԱՅ ԼՐԲԻ․․․ խոտակեր անասուններ,դրսի հայերին եք կպնում այ․․

Irina Abovyan

Կյանքում չեմ ատել ոչ մեկին բայց ատել եմ իմ կյանքի լավագույն տարիները գողացող քոչարյանասերժական ռեժիմին և իր պնակալեզերին… Պարո՛ն վարչապետ, մաքրեք դրանց

Irina Abovyan

Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին

Irina Abovyan