Հասարակություն

Հայաստանում չորրորդ անգամ կատարվել է լյարդի փոխպատվաստում․ 1 տարեկան երեխային լյարդի մի հատված է նվիրաբերել նրա մայրը (ֆոտո)

Հայաստանում չորրորդ անգամ կատարվել է լյարդի փոխպատվաստում․ պացիենտը 1 տարեկան երեխա է, ում իր լյարդի մի հատված է նվիրաբերել նրա մայրը։

Հայտնի է, որ երեխայի մոտ ախտորոշվել է եզակի հիվանդություն, որը հազվադեպ է հանդիպում ամբողջ աշխարհում, իսկ Հայաստանում ախտորոշվել է առաջին անգամ:

Վիրահատությունը կատարվել է «Արաբկիր» ԲՀ-ում, ուր մարտի 12-ին եկել է մասնագետ-գործընկերների թիմ` Մինսկի վիրաբուժության, տրասնպլանտոլոգիայի եւ արյունաբանության գիտա-պրակտիկ կենտրոնից` կենտրոնի տնօրեն, Բելոռուսի ԳԱԱ թղթակից անդամ, պրոֆեսոր Օլեգ Ռումմոյի ղեկավարությամբ:

12 ժամ տեւած փուլային վիրահատությանը մասնակցելու էին հրավիրվել նաեւ Հայաստանում հայտնի մասնագետներ` միկրովիրաբույժ Արտավազդ Սահակյանը եւ լյարդի վիրաբույժ Գագիկ Համբարձումյանը:

Մանրամասները հայտնի կլինեն ավելի ուշ։

Կարդացեք նաեվ

«ՀԷՑ»-ը տեղեկացնում է. Լույս չի լինելու

Irina Abovyan

«Այսպիսի պայմաններում երկար մնալը կարող է մարդուն հյուծել, բայց ի՞նչ կարող են անել, պետք է համակերպվեն, քանի որ վտանգ կա». Հոգեբան

Irina Abovyan

Արտակարգ դեպք Երևանում. Քանաքեռ-ՀԷԿ-ի ձորից «թիկունքի 2 կտրած-ծակած վերքեր» և «գլխի, ծոծրակի հատվածի վերք» ախտորոշմամբ հարազատ եղբայրները տեղափոխվել են հիվանդանոց

Irina Abovyan

Ունենք ևս մեկ մահվան դեպք․ ընդհանուր 12․ Արսեն Թորոսյան

Irina Abovyan

Սահմանամերձ Բերդավան համայնքում գիշերը ադրբեջանցի է հայտնվել

Irina Abovyan

Սենսացիոն ՝ Տավուշի դիրքերում կանգնած Զինվորի Հուզիչ ԲԱՑ ՆԱՄԱԿԸ Հայ ազգին. Խնդրում ենք տարածել

Irina Abovyan