Հասարակություն

Պատիվ-արժանապատվություն պահպանելու համար զիջեք ձեր տեղը պրոֆեսիոնալներին` համոզված եմ, որ պատասխանատու մարդիկ կստանձնեն երկրի ղեկավարումն այս ճգնաժամային վիճակին

Պրն. Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան ջան,
խնդրում եմ (կյանքում չէի մտածի, որ կարող եմ որևէ բան խնդրել ձեզանից), հանձնեք երկիրը պրոֆեսիոնալներին` ճգնաժամային կառավարման:
Ձեր վերջին ուղիղ եթերից հետո առավել քան ակնհայտ է, որ ոչ դուք ոչ էլ ձեր նախարարը չեք տիրապետում իրավիճակին և չեք կարողանում ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումները #կորոնավիրուսի տարածումը կանխելու համար:
Ի հեճուկս ձեր նշանակած նախարարի խոսքերին, որ կորոնվիրուսը #ինֆոդեմիա է և լուրջ չէ` ժամանակը ցույց տվեց, որ խնդիրը շատ լուրջ է և շատ վտանգավոր մեր բոլորի համար:

Ես ճիշտ էի, ՀՀ կառավարությունը սխալ, ուստի պատիվ-արժանապատվություն պահպանելու համար զիջեք ձեր տեղը պրոֆեսիոնալներին` համոզված եմ, որ պատասխանատու մարդիկ կստանձնեն երկրի ղեկավարումը այս ճգնաժամային վիճակին: Դա նաև կօգնի ձեզ և ձեր թիմին խուսափել իշխանությունից անխուսափելի և ամոթալի հեռացումից և որոշ չափով կփրկի ձեր ժողովրդի որոշ շերտերում պահպանված դրական իմիջը:

Մտածեք ժողովրդի մասին` այն մարդկանց մասին, ովքեր վարակվել են, այն մարդկանց մասին, ովքեր դեռ չեն վարակվել և այն մարդկանց մասին ում կյանքը կարող է խլել այս հիվանդությունը…

Հիմա իմ մեջ խոսում է բժիշկը, ով բնազդային` ենթագիտակցական մակարդակով սովոր է մարդու առողջությանը սպառնացող վտանգը վերացնել և դրա համար չխնայել որևէ ռեսուրս, ուստի մի կողմ դնելով քաղաքականապես ճիշտ և սխալ գրառումները, ես ամեն գնով կպայքարեմ բնակչության` իմ հարազատների, իմ ընկերների և ինձ անծանոթ մարդկանց առողջության և կյանքի համար` անկախ թե իմ ոլորտից ովքեր «համախմբվելու» կոչեր կանեն:

Ձեր թիմի մոտեցումը սխալ է և հղի է շատ լուրջ հետևանքներով, որոնց համար դուք չեք կարողանալու պատասխանատվություն կրել…

Ունեցեք խիզախություն ընդունել սխալը և զիջեք երկրի կառավարումը պրոֆեսիոնալներին…

Կարդացեք նաեվ

Նոր որոշում. Ընդլայնվեց սպառված գազի և էլեկտրաէներգիայի գումարի փոխհատուցման գնային շեմը

Irina Abovyan

Եսայան եղբայրները «Յուքոմ»-ի մյուս սեփականատերերին առաջարկել են իրենց վաճառել մնացած 94.6 տոկոս բաժնետոմսերը

Irina Abovyan

Աշտարակի կամրջի տակ հայտնաբերվել է բազմաթիվ կոտրվածքներով քաղաքացի

Irina Abovyan

Վարսերի գույնը բացացնելու ոչ քիմիական եղանակներ

Irina Abovyan

ԱԻՆ-ում վերջին մեկ շաբաթում գրանցվել է 330 դեպք, որից 158-ը՝ արտակարգ, արձանագրվել է 10 մահ

Irina Abovyan

«Թեստավորված 20 քաղաքացիներից որևէ մեկի մոտ վարակ չի հայտնաբերվել»․ Զարուհի Բաթոյան

Irina Abovyan