Հասարակություն

Սկսել են վաճառել ՌԴ տարբեր քաղաքներից դեպի Հայաստան կանոնավոր չվերթերի տոմսեր. դեսպանատունը հայտարարություն է տարածել

Ռուսաստանում Հայաստանի դեսպանատնից հայտնում են, որ ավիատոմսերի վաճառքի ռուսաստանյան որոշ կայքեր այս օրերին սկսել են առաջարկել ս/թ․ օգոստոսի 1-ից ՌԴ տարբեր քաղաքներից դեպի Հայաստան կանոնավոր չվերթների տոմսեր, մինչդեռ նկատենք, որ երկու պետությունների միջև կանոնավոր ավիափոխադրման վերսկսման գործընթացը դեռևս ավարտված չէ, իսկ չվերթների վերսկսման ժամկետները՝ քննարկման փուլում են։

Ելնելով նշվածից՝ խորհուրդ ենք տալիս Հայաստան մեկնել ցանկացող քաղաքացիներին ավիատոմսեր ձեռք բերելու հարցում առաջնորդվել միայն չվերթների վերականգնման մասին պաշտոնական տեղեկատվությամբ՝ այլևայլ խնդիրներից խուսափելու նպատակով։

Կանոնավոր չվերթների վերականգնման ժամկետների հստակեցման վերաբերյալ տեղեկատվություն ստանալուն պես կհայտնենք։

Միևնույն ժամանակ ընդգծենք, որ առաջիկայում դեռևս շարունակվելու են իրականացվել չարտերային չվերթները։ Դրանց ժամանակցույցը մշտապես հրապարակում ենք սոցիալական ցանցերի մեր էջերում։

Հիշեցնենք, որ ՀՀ-ում գործող արտակարգ դրության ողջ ժամանակահատվածում պահպանվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացի կամ ՀՀ քաղաքացու ընտանիքի անդամ չհանդիսացող, ինչպես նաև ՀՀ տարածքում օրինական հիմքով բնակվելու իրավունք չունեցող անձանց արգելքը երկիր մուտք գործելու հարցում։

Նշենք նաև, որ Ռուսաստանից Հայաստան վերադառնալու համար քաղաքացիները դեռևս չեն կարող օգտվել ցամաքային ճանապարհից: Վերին Լարսի անցակետը շարունակում է բաց մնալ բացառապես բեռնափոխադրումների համար։

Կարդացեք նաեվ

Ինչպիսին կլինի եղանակն առաջիկա օրերին

Irina Abovyan

Ինչ կապ ունի 40-ամյա տղամարդու ինքնասպանությունը «Բենզին Ռուբո»-ի ու նրա որդու հետ

Irina Abovyan

Հորոսկոպի այս նշանը կարծում է, որ բոլորից լավն է

Irina Abovyan

Շատ կարևոր է իմանալ..3 հրաշալի միջոց՝ տան մրջյուններից ազատվելու համար

Irina Abovyan

Բուհ չընդունված դիմորդները հանդիպում էին կազմակերպել Արայիկ Հարությունյանի հետ ՝ դդումի կերպարով

Irina Abovyan

Ապրիլի 17-ին ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Irina Abovyan