Հասարակություն

Երևանում 8-ամյա երեխան և 2 տղամարդիկ այրվածքներով տեղափոխվել են հիվանդանոց

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ Հերացու անվան Թիվ 1 համալսարանական հիվանդանոցում բժիշկների հերթապահ խումբը առաջին անհրաժեշտության բուժօգնությունն են ցուցաբերել 2 տղամարդու և 1 երեխայի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նրանք են՝ 8-ամյա Արմեն Ս․-ն, 39-ամյա Յուրիկ Ս․-ն և 36-ամյա Սերգեյ Ս․-ն։ Վերջիններս տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել են նշված հիվանդանոց, որտեղ տեղի բժիշկների անհրաժեշտ բուժօգնությունը ստանալուց հետո, շտապօգնության ավտոմեքենաներով տեղափոխվել են Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոն, որտեղ տեղակայված է նաև Այրվածքաբանական ծառայությունը։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված անձինք հիվանդանոց են տեղափոխվել Նոր Նորքի 9-րդ զանգվածի Վիլնյուսի փողոցի թիվ 13 շենքի մոտից, որտեղ դեռևս անհայտ հանգամանքներում, հրդեհ է բռնկվել Սերգեյ Ս․-ին պատկանող Hyundai Sonata ավտոմեքենայում։

Արդեն նշված վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական թիվ 11 հրշեջ փրկարարական ջոկատը։

Դեպքի մասին տեղեկությունը փոխանցվել է Ոստիկանության Նոր Նորքի բաժին, որտեղ փաստի առթիվ հետաքննություն է սկսվել և նյութեր են նախապատրաստվում։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Կարդացեք նաեվ

«Սիրելի գործընկերներ, շնորհակալ եմ ձեր կատարած աշխատանքի համար»․ Արսեն Թորոսյանի ուղերձը՝ Բուժաշխատողի օրվա կապակցությամբ

Irina Abovyan

Կորոնավիրուսի 1677 դեպք․ եւս մեկ մահ է արձանագրվել

Irina Abovyan

Շողեր Ալեքսանյանը հրապարակել է, թե ինչպես է Սամվել Ալեքսանյանը խաղում թոռնիկի հետ (Տեսանյութ)

Irina Abovyan

Արսեն Թորոսյանը ներողություն է խնդրել Վրաստանից

Irina Abovyan

Շինարարական ձեռնոց եւ բժշկական դիմակ արտադրող արտադրամասերից մեկում հաստատվել է կորոնավիրուսի 7 դեպք. մարզպետ

Irina Abovyan

Այսօր բուժքույրերի միջազգային օրն է

Irina Abovyan