Հասարակություն

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 239 դեպք, 692 պացիենտ առողջացել է

Հուլիսի 28-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 37629 դեպք, որոնցից 27357-ն` առողջացած, 719-ը` մահվան ելքով, նախորդ օրվա համեմատ՝ 8-ով ավելի։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9330 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 158527 թեստավորում: Այս մասին հաղորդում են ՀՀ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից։ Նախորդ օրը կատարվել է 1061 թեստավորում, որից 822-ը՝ բացասական արդյունքով։

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 239 նոր դեպք և 692 առողջացած։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ հիվանդն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, սակայն մահը վրա է հասել այլ պատճառով։ Նման դեպքերի ընդհանուր թիվը 223 է։

Կարդացեք նաեվ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով

Irina Abovyan

Պատերազմում 2 ձեռքից զրկված 18-ամյա Կարենի դեմքից ժպիտը չի պակասում / Մեր Հերոս Տղերքը

Irina Abovyan

Կառավարությունը 100,000 դրամ կտրամադրի աշխատանք չունեցող այն հղիներին, որոնց ամուսինները մարտի 13-30-ն ազատվել են աշխատանքից (տեսանյութ)

Irina Abovyan

1 տարի առաջ էր զորակոչվել բանակ. Մահացած զինծառայողը ինքնասպա՞ն է եղել

Irina Abovyan

Երևան է ժամանել աղբամանների նոր խմբաքանակը՝ թվով 2000 հատ․ Քաղաքապետարան

Irina Abovyan

Երևանի տրանսպորտը վայել չէ երևանցուն.

Irina Abovyan