Շոու-բիզնես

«Իմ առջև տատիկիս օրինակն է». Սոֆի Դևոյանը` տեսահոլովակում նկարահանվելու և գործնական առաջարկները ծնողների հետ քննարկելու մասին

Պարուհի, դերասանուհի Սոֆի Դևոյան կրտսերն օրերս նկարահանվել է սկսնակ երգիչ Տիգրան Շահինյանի «Քանի կամ» կոչվող երգի տեսահոլովակում: Tert.am Life-ի հետ զրույցում Սոֆին ասաց, որ, ճիշտ է, Տիգրանը սկսնակ է, բայց նրան մեծ ապագա է սպասվում:  

«Առաջարկը ստացա նրա կողմից ու համաձայնեցի: Մինչև այս Տիգրանին չէի ճանաչում, ծանոթացել եմ տեսահոլովակը նկարահանելուց մեկ օր առաջ: Իհարկե կարևոր է, որ երգիչը հայտնի լինի, բայց ինձ համար սկզբունք չէ: Յուրաքանչյուրիս սկիզբն էլ մի կետից եղել է, պետք է աջակցենք, որ մյուսներն էլ սկսեն: Իմ կողմից փորձել եմ անել ամեն ինչ, որ տեսահոլովակը ստացված լինի,-ասաց նա և հավելեց, որ սա տեսահոլովակում որպես գլխավոր հերոսուհի ներկայանալու իր առաջին փորձն է.-Մայրիկիս` Զարուհի Բաբայանի տեսահոլովակներում նախկինում նկարահանվել եմ, ինչն ինձ շատ օգնեց: Ամեն ինչ շատ հեշտ ստացվեց, բարդություններ չեղան, նույնիսկ փորձում էի Տիգրանին օգնել: Նկարահանեցինք մեկ օրում»:

Սոֆիի խոսքով` հոգնածություն, բնականաբար, եղել է, բայց քանի որ ցանկացել են աշխատանքից մաքսիմալ արդյունք ստանալ, այն մի կողմ են դրել:

Տեսահոլովակում Սոֆիի կերպարն այնքան էլ բարենպաստ պայմաններում չի ապրում, աշխատում է` որպես մատուցողուհի, ունի հիվանդ մայր, ով տեսահոլովակի վերջում լավանում է: «Նկարահանումների ընթացքում ինձ պետք էր աչքի չընկնող, դերիս համապատասխան հագուստ: Իմ պահարանից մինիմալստիկական ոճի մեջ հագուստ դժվարությամբ գտանք»:

Հարցին, թե ի՞նչ սկզբունքներով է առաջնորդվում նկարահանվելու առաջարկներն ընդունելիս` պարուհին պատասխանեց. «Ինձ համար ամենակարևորը սցենարն է, մինչև չեմ կարդում, համաձայնությունս չեմ տալիս: Կարևոր է նաև, թե ում տեսահոլովակն է, քանի որ եթե ի սկզբանե չհասկանանք իրար, վստահ եմ` տեսահոլովակը լավ չի ստացվի: Այս երկուսից հետո կարևորում եմ ֆինանսական կողմը, քանի որ ամեն մեկի աշխատանքն էլ պետք է վարձատրվի ըստ արժանավույն,-ասաց նա` պարզաբանելով, որ իր հետ կապված բոլոր գործնական հարցերով զբաղվում են ծնողները.-Մեր տանը ամեն ինչ քննարկվում ենք միասին, քանի որ մեկ ընտանիք ենք, իսկ բոլոր առաջարակների համար նախ զանգահարում են ծնողներիս»:

Ըստ պարուհու` մարդը կարող է հասցնել ամեն ինչ, եթե ցանկություն ունի. «Իմ առջև տատիկիս օրինակն է, ով զբաղվել է և՛ պարարվեստով, և՛ դերասանությամբ: Եթե կա ցանկություն, համատեղելը դժվար չէ: Պետք է ուղղակի ամեն օր աշխատես քեզ վրա, որ քո գործում լավը լինես»:

Խոսելով սերիալներում չնկարահանվելու մասին` Սոֆին ասաց, որ տեսախցիկը շատ է կարոտում ու փորձում է տեսահոլովակներում նկարահանվելու միջոցով լրացնել բացը:Եթե հետագայում հնարավորություն և ժամանակ ունենա, կնկարահանվի նաև սերիալներում: «Նկարահանվելու առաջարկներ ստացել եմ, բայց մերժել եմ, քանի որ Երևանում չէի, սովորում էի Ռուսաստանում: Հիմա էլ չեմ կարող ընդունել երկարաժամկետ նախագծերում նկարահանվելու առաջարկներ, քանի որ գուցե արդեն սեպտեմբերին կարողանամ մեկնել Ռուսաստան: Դասերս սկսվել են, ես օնլայն եմ միանում, ինչն այնքան էլ արդյունավետ չէ պարի դասերի դեպքում, բայց համաճարակային իրավիճակով պայմանավորված, այս պահին մեկնել չեմ կարող»:

Կարդացեք նաեվ

Լուսինեն՝ Գոհարի հետ կոնֆլիկտի, 15 տարեկանում մեծ գումարներ աշխատելու, սթրեսի և հոր մասին

Irina Abovyan

«Շատ գեղեցիկ կազմվածք». Աստղիկ Սաֆարյանի լուսանկարը

Irina Abovyan

Կաշվե տաբատ, աքսեսուարներ. Քրիստինա Եղոյանի լուսանկարը

Irina Abovyan

Հպարտությունը շատերին չի խանգարի…Սիրուշո

Irina Abovyan

10 հայ հայտնիներ, ովքեր իրականում այլ բանով պետք է զբաղվեին

Irina Abovyan

«Սպասում եմ իմ պինգվինի հետ հանդիպմանը». հղի Գոհար Ավետիսյանը ցույց է տվել կլորացած որովայնը

Irina Abovyan