Ինչպես հայտնել ենք, Ազգային ժողովը հատուկ նիստ է անցկացնում՝ երկրում մարտի 16-ից ապրիլի 14-ը արտակարգ դրություն սահմանելու կառավարության բերած նախագիծը հաստատելու հարցով: Իր ելույթում ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը մի քանի հայտարարություն արեց, որը ենթադրում է արտակարգ դրությունը. «Պարենային ապրանքների պակաս ՀՀ-ում չկա: Դեղամիջոցների եւ բժշկական սարքավորումների պակաս չկա, դիմակներն օգտագործվում են այն պարագայում, երբ շփվում եք հիվանդ մարդկանց հետ, փողոցում դրանք կրելն ու 2 ժամը մեկ չփոխելը չի օգնելու, ավելի վնաս են: Մթերային խանութները չեն փակվելու: Պարետային ժամ չկա: Պարետը կարող է որոշում կայացնել լրացուցիչ սահմանափակում մտցնել: Հանրաքվեն չեղարկվում է եւ այն նորից կնշանակվի 55-60 օրվա ընթացքում»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2020/03/16/1100365/?fbclid=IwAR32qz6HC7BuYsWNaSA42nenNaq8Jx2HT-3N4v9wpMWnXRWQwpGSkEhWNAI
© 1998 – 2020 Առավոտ – Լուրեր Հայաստանից