Հասարակություն

ՌԴ-ում կայացել է հայ և ադրբեջանական համայնքների ներկայացուցիչների հանդիպումը

Հուլիսի 25-ին ՌԴ Կրասնոդարի երկրամասի Արմավիր քաղաքում՝ Ռուսաստանի հայերի միության Արմավիրի մասնաճյուղում տեղի է ունեցել հայ և ադրբեջանական համայնքների ներկայացուցիչների հանդիպումը։ Այս մասին տեղեկանում ենք Ռուսաստանում հայերի միության ֆեյսբուքյան էջից։Հանդիպման մասնակիցները դատապարտել են Մոսկվայում տեղի ունեցած վերջին իրադարձությունները և եկել են այն միասնական կարծիքին, որ ոչ մի դեպքում չի կարելի սադրանքների ենթարկվել, և անհրաժեշտ է համատեղ ջանքերով Արմավիրում խաղաղություն ու ներդաշնակություն պահպանել։

Համայնքների ներկայացուցիչները պայմանավորվել են մշտական ​​կապի մեջ լինել` ցանկացած տեսակի սադրանք բացառելու համար։

Հանդիպման ավարտին ադրբեջանական կողմը, շնորհակալություն է հայտնել հայ համայնքին հանդիպումը կազմակերպելու հնարավորության համար:

Կարդացեք նաեվ

Մեծագույն անհանգստությամբ հետևում եմ մեր հայրենիքի սահմանների վրա թիրախավորված բնակավայրերի մասին լուրերին և ցանկանում զորակցությունս հայտնել մեր քաջ զինվորներին․ Հենրիխ Մխիթարյան

Irina Abovyan

Հակաաստղագուշակ՝ կենդանակերպի բոլոր նշանների համար

Irina Abovyan

Երբ սա կարդաք, նվազագույնը 10 իր անմիջապես դեն կնետեք ձեր տանից

Irina Abovyan

Արցախից Հայաստան տեղափոխված յուրաքանչյուր անձի կտրամադրվի 68 000 դրամ. Փաշինյան

Irina Abovyan

Արսեն Թորոսյանն այցելել է սրճարան (ֆոտո)

Irina Abovyan

Կարինե Բաբայանի խոսքով՝ գուցե մահերի 50 %-ը կարելի էր կանխել, եթե ֆոսֆոր չլիներ

Irina Abovyan