Քաղաքականություն

Ռուսաստանաբնակ միլիարդատեր Սերգեյ Սարկիսովի հարգանքի արժանի քայլը և ջախջախիչ խոսքը ադրբեջանցիների մասին

Ռուսաստանաբնակ հայազգի միլիարդատեր, «ՌԵՍՕ-Գարանտիա» ապահովագրական ընկերության համասեփականատեր Սերգեյ Սարկիսովը, անդրադառնալով Մոսկվայում հայ և ադրբեջանական համայնքների ներկայացուցիչների միջև բա խումներին,

հայտարարել է, թե իր ընտանիքը պատրաստ է փոխհատուցել հայերի կողմից ադրբեջանական բիզնեսին պատճառված վ նասը: Նրա այս քայլը խաղաղասիրական բնույթ ունի։ Միտքը ոչ թե թշնամու վնասների ուղիղ կերպով փոխհատուցումն է, այլ խաղաղասիրություն տարածելը։ Գործարարը վստահություն է հայտնել առ այն, որ իր հետ համակարծիք կլինեն ադրբեջանցի գործարարները, որոնք ևս կփոխհատուցեն անկարգությունների հետևանքով հայերի գույքին պատճառված վնա սը:

Ինչպես նշում է rbc.ru-ն, միլիարդատերն այս մասին ասել է Սարկիսովների ընտանիքի, ինչպես նաև «Հայերի ասամբլեա»-ի անունից նամակ-դիմումում: Սարկիսովն ընդգծել է, որ ամաչում է նրանց փոխարեն, ովքեր, գտնվելով հայրենիքից հեռու, սեփական ազգայնականության բար բարոսային արտահայտում են իրականացնում՝ մարդկանց ծե ծելով եւ ս պանելով միայն ազգային պատկանելության պատճառով: Նա դիմել է հայ ու ադրբեջանական համայնքների ներկայացուցիչներին՝ կոչ անելով հրաժարվել բ ռնությունից ու կանգնեցնել նրանց, ովքեր, արտասահմանում գտնվելով, անկարգություններ են սադրում:

«Նախապապիս մոր թել են ազգային ու կրոնական ատելության հողի վրա, իսկ պապիս եւ նրա քրոջը փրկել են այդ նույն ազգի ուրիշ ներկայացուցիչներ՝ լավ մարդիկ, ովքեր վտա նգել են սեփական կյանքը: Ամեն ազգի մեջ էլ կան մարդիկ, որոնցով հպարտանում ես ու որոնց համար ամաչում ես: Ես և եղբայրս ծնվել և մեծացել ենք Մոսկվայում: Ես շատ ադրբեջանցի ընկերներ ունեմ՝ հրաշալի և վեհանձն մարդիկ, որոնց հետ ընկերությունն ինձ համար շատ թանկ է:

Ես նրանց առաջ ամաչում եմ այն վան դալների պատճառով, որոնք որոշել են իրենց ազգային ինքնագիտակցումը դրսևորել բռ նության ու ավե րման միջոցով: Ես ամաչում եմ իմ հայ բարեկամների եւ ընկերների առաջ նրանց համար, ովքեր, իրենց հայրենիքից հեռու գտնվելով, ազգայնականության բարբ արոսային դրսևորում են սկսել՝ մարդկանց ս պանելով ու ծե ծելով միայն այլ ազգի ներկայացուցիչ լինելու համար: Դիմում եմ հայ ու ադրբեջանական մտավորականության, բիզնես ոլորտի ներկայացուցիչներին՝ կանգնեցրեք, խելքի բերեք վան դալներին ու ծայրահեղականներին:

Բացատրեք, որ մեր ազգերին հարիր չէ հարցեր պարզաբանել այն տանը, որտեղ մեզ ընդունել են, ապրելու եւ աշխատելու, երեխաներին սովորելու հնարավորություն տվել: Ես նկատի ունեմ Ռուսաստանը: Մի խայտառակեք ձեր ժողովուրդներին, ձեր նախնիներին: Այն, ինչ տեղի է ունենում վերջին օրերին տանտերերի հանդեպ անշնորհակալության ու անարգանքի անթույլատրելի դրսևորում է: Կանգնեցրեք նրանց, ովքեր Ռուսաստանի սահմաններից դուրս իրենց հայրենակիցներին ծայրահեղականության և բռ նության են սադ րում:

Մեր ընտանիքը պարտավորվում է փոխհատուցել ադրբեջանցի գործարարների սեփականությանը հասցված վնա սը, որը պատճառել են հայերը՝ հիմարության կամ մոլորվածության պատճառով հավաստացած լինելով, որ իրական տղամարդը նա է, ով ավելի բարձր է բղավում ու ապակիներ է կո տրում: Նրանց համար, ովքեր մոռացել են հիշեցնեմ՝ տղամարդը նա է, ով, նայելով աչքերի մեջ, հետ է շպ րտում իրեն կամ իր ընտանիքը վիր ավորողին, ով պաշտպանում է հայրենիքը ոչ թե

հյուրընկալած երկրում, այլ նախնիների հողում: Վստահ եմ, որ ադրբեջանցի գործարարները մեզ հետ համակարծիք են ու նույնկերպ կվարվեն»,- ասել է Սարկիսովը: Հիշեցնենք, որ հուլիսի քսանչորսի գիշերը Մոսկվայում մի խումբ ադրբեջանցիներ ագ րեսիվ կերպով, կազմակերպված հար ձակվել են տեղի մի շարք հայ բնակիչներ վրա, ծե ծի ենթարկել նրանց, հայ հոյել, մեկ այլ խումբ էլ հար ձակվել է հայկական պետհամարանիշերով ավտոմեքենաների վրա, փշ րել ապակիները, ծե ծի ենթարկել վարորդներին:

Կարդացեք նաեվ

Վանեցյանը քրեական հեղինակութուններից 2մլն դոլար է վերցրել՝ խոստանալով վերջիններիս լավ է նայել

Irina Abovyan

ԱՐԱ ՀԵՐԻՔ ՉԻ՞․ էնպես եք խոսում, ոնց որ կույս լինեք, այլ ոչ բատալյոն սպասարկող պո*նիկ. ԿՈՇՏ

Irina Abovyan

Լևոն Արոնյանը գրառում է կատարել. Նա հեռանում է Հայաստանից. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Irina Abovyan

Հենց նոր Օլենь սիմոնյանը դուրս եկավ «Յասաման»-ից։ Բայց դա կարևոր չի, կարևորն էն ա, որ Օլենь-ը մարդամեջ դուրս ա գալիս կապիշոնով-սպարԾիվկով, որ իրան չճանաչեն. Արիանա Հովսեփյանը տեսանյութ է հրապարակել

Irina Abovyan

Սերժը Ծառուկյանին ասում էր դա բայց Հիմա տեսնես նույն կարծիքին է

Irina Abovyan

Թինա Կանդելակիի ՑՆՑՈՂ անդրադարձը վերջին դեպքերին և ՀԶՈՐ խոսքը Հայերի մասին

Irina Abovyan