Հասարակություն

Ծովագյուղ-Շորժա ավտոճանապարհին մեքենան մոտ 50 մ գլորվել է ձորը

Հուլիսի 25-ին, ժամը 23։31-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծովագյուղ-Շորժա ավտոճանապարհի 1-ին կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան գլորվել է ձորը․ կա տուժած։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ծովագյուղ-Շորժա ավտոճանապարհի 15-րդ կմ-ին «Mercedes C500» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Արթուր Գ․, ծնված 1987 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 50 մ գլորվել ձորը: Փրկարարները վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության մեքենային։ Վարորդը և ուղևոր Քրիստինե Մ․-ն (ծնված 2000 թ.) հոսպիտալացվել են Սևանի ԲԿ, որտեղ բժիշկները վարորդի առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր, իսկ ուղևորինը՝ բավարար։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:  

Կարդացեք նաեվ

Ով է նա. լավ կլինի կանայք ամուսնու գործերին շատ չխառնվեն. քաղաքացիներն՝ Աննա Հակոբյանի մասին

Irina Abovyan

Գտնվում եմ իմ մայր հողում. Արա Մարտիրոսյանը մեկնում է Արցախ

Irina Abovyan

Նույնիսկ ամենահին ու այրված թավաներն ու կաթսաները կփայլեն․ ընդամենը անհրաժեշտ է․․․

Irina Abovyan

Միսն այսպես բաստուրմա դրեք, և այն այնքան փափուկ կստացվի, որ կհալվի բերանում

Irina Abovyan

Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 4 մարզում

Irina Abovyan

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր էջում Հաղթանակի օրվա առթիվ գրառում է արել՝ տեղադրելով իր պապի՝ Նիկոլ Փաշինյանի լուսանկարը

Irina Abovyan