Շոու-բիզնես

«Եթե նոր խաղալիքներ են ցանկանում, թող վաստակեն». Անահիտ Սիմոնյանը ցույց է տվել, թե ինչպես է որդին վաստակել իր առաջին աշխատավարձը

Երգչուհի Անահիտ Սիմոնյանն Ինստագրամյան իր էջի սթորի բաժնում հրապարակումներ է արել և հայտնել, որ այսօր որդու` 9-ամյա Արմանի առաջին աշխատանքային օրն է: Երգչուհին նշել է, որ բազմիցս ասել է` երեխաները պետք է դեռ մանկուց աշխատել սովորեն:’

Նա պարզաբանել է, որ որդին պետք է վաստակի 2000 դրամ, որպեսզի ստանա 1000 «В бакс» խաղային միավորները : Հաջորդիվ երգչուհին ցույց է տվել, որ գնել է պոպկորն 300 դրամով, որն Արմանի հետ բաժանել են երեք մասի ու յուրաքանչյուր մասը վաճառել 200 դրամով: 2000 դրամի փոխարեն` Արմանը կարողացել է վաստակել 3900 դրամ, ինչն Անահիտին շատ է ուրախացրել:

Վերջում Անահիտը բոլոր ծնողներին խորհուրդ է տվել երեխաներին բացատրել, որ գումարը երկնքից չի ընկնում ու այն պետք է վաստակել սեփական քրտինքով. «Դա պետք է սերմանել մանկուց, որովհետև հետո ուշ կլինի հատկապես տղաների դեպքում: Եթե նոր խաղալիքներ կամ «В бакс»-եր են ցանկանում, խնդիր չկա` թող վաստակեն: Ահա՛ իմ պատասխանը»,-գրել է նա:

Կարդացեք նաեվ

Տեսես՝ ինչ խնջույք են կազմակերպել Դաբաղյաններն իրենց դստեր 2 ամսյակի առթիվ

Irina Abovyan

Բացառիկ կադրեր Քրիստինա Եղոյանի հարսանիքից

Irina Abovyan

«Շքեղ». Լուիզա Ներսիսյանը հիացրել է հետեւորդներին

Irina Abovyan

Լուիզա Ներսիսյանը «ղժժում է» դստեր վրա գիշերվա 2-ին

Irina Abovyan

Տեսեք ինչպես է Անահիտ Սիմոնյանն անցկացրել իր ծննդյան տարեդարձը

Irina Abovyan

«Երբ 36 տարեկանում հորդ կյանքն ես ուտում»․ Սարոն ցույց է տվել իր համեստ հայրիկին

Irina Abovyan