Շոու-բիզնես

Ինչու է Սիրուն Մինասը բացակայում Women’s Club-ի նոր եթերաշրջանի անոնսից. Սիրունը՝ նախագիծը լքելու լուրերի մասին

Women’s club-ի նոր եթերաշրջանը շուտով հասանելի կլինի «Շանթ» հեռուստաընկերության եթերում, նախագծի անոնսային հոլովակում բացակայում է Սիրուն Մինասը, ինչը շատերին հիմք է տվել կարծելու, որ նա դուրս է եկել նախագծից: Սիրունը բացակայել է նաև թիմի՝ ամերիկյան համերգների զգալի մասից:

Tert.am Life-ը կապ հաստատեց Սիրունի հետ՝ պարզելու, թե որն է նրա բացակայության պատճառը: Նա նշեց, որ նոր եթերաշրջանի նկարահանումները կայացել են ԱՄՆ-ում, ինքն ուշ է միացել թիմին, արդյունքում բաց է թողել առաջին երկու եթերը: Նա ժպիտով հավելեց, որ  հեռուստադիտողներին իրեն կտեսնեն նախագծի երրորդ եթերաշրջանում։

Սիրունից հետաքրքրվեցինք, թե ինչու չի մասնակցել ԱՄՆ-ում կայացած բոլոր համերգներին, իր լուսանկարը կար պոստերների վրա: Նա նշեց, որ պատճառն ամուսնու՝ Ռաֆայելի հետ Շվեյցարիա մեկնելն էր: Սիրունը ոչ միայն ուշ է միացել Women’s club-ի թիմին ԱՄՆ-ում, այլև շուտ է լքել նրանց, ինչի արդյունքում բաց է թողել նաև նախագծի անոնսի նկարահանումները: «Այդ շրջանում ես արդեն պետք է վերադառնայի աշխատանքի»,- պարզաբանեց նա:

Հիշեցնենք, որ Սիրունը Women’s club-ի թիմին միացավ երկրորդ եթերաշրջանից։

Կարդացեք նաեվ

Չգիտեմ թե ինչ եմ անում․ Աննա Թովմասյանն ամուսնուն տարօրինակ ուտեստներով է կերակրում կարանտինի օրերին

Irina Abovyan

Շուտով 3-րդ հրաշքս էլ կմիանա մեզ․ Գոռ Հակոբյանի զբոսանքը որդիների հետ (լուսանկար)

Irina Abovyan

Ռազմիկ Ամյանը պլանավորում է արտագաղթել. նրան այդ հարցում կօգնի ձախ Հարութը

Irina Abovyan

Մարիամ Մելիքյանը դարձել է վիրահատությունների և ֆոտոշոփի գերի

Irina Abovyan

Հռիփսիմե Հակոբյանի ամուսինն իսկապես տանջել է կնոջը հանգստյան օրերին (լուսանկարներ)

Irina Abovyan

«Ամաչում եմ ասել, քանի կգ եմ դարձել». Ժաննա Բուտուլլյանն անխնա գիրացել է

Irina Abovyan