Հասարակություն

Հակառակորդի կրակոցից զոհված 19-ամյա Արթուրի հուղարկավորությունը Եռաբլուրում (ուղիղ)

ՀՀ հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հուլիսի 14-ին ծանր վիրավորված եւ հուլիսի 22-ին  զինվորական հոսպիտալում մահացած 19-ամյա Արթուր Մուրադյանին  այսօր` հուլիսի 25-ին, հուղարկավորում են «Եռաբլուր» զինվորական պանթեոնում:

Հուղարկավորությանը մասնակցում է ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

Հիշեցնենք, որ Տավուշում հուլիսի 14-ին ՀՀ հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում ծանր վիրավորում ստանալուց հետո կյանքի համար գրեթե 10-օրյա պայքար մղած եւ հուլիսի 22-ին  զինվորական հոսպիտալում մահացած 19-ամյա Արթուր Մուրադյանը Երեւանի Մալաթիա վարչական շրջանից էր, 6 ամսվա զինծառայող։  Արթուրը ծառայում էր ավագ եղբոր հետ նույն զորամասում, որը կզորացրվի օգոստոսին։ Բացի այդ, Արթուրը եւս մեկ եղբայր ունի՝ 3 տարեկան։

Կարդացեք նաեվ

Երեխաների մայրը տանը քնած է եղել. շենքի լիազորը՝ ողբերգական դեպքի մասին

Irina Abovyan

Երևանում 19-ամյա վարորդի կողմից BMW X5-ով վրաերթի ենթարկված հետիոտնը հիվանդանոցում մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Irina Abovyan

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Շոգից փախչող երիտասարդները՝ լողավազանում. թեժ օրերը սկսված են

Irina Abovyan

Ովքեր են ներկա Նիկոլ Փաշինյանի դստեր փոքրիկ Արփիի մկրտությանը․Բացառիկ նոր կադրեր

Irina Abovyan

Ռազմական բախումների հետևանքով հայկական կողմն ունի 59 զոհ

Irina Abovyan

Արցախում կորոնավիրուսով վարակված 3 քաղաքացիներից 2-ի թեստի արդյունքը դրական է

Irina Abovyan