Հասարակություն

Ողբերգական դեպք Արարատի մարզում. Սևանի ջրասուզակը ջրավազանից դուրս է բերել 16-ամյա տղայի դին. ժամանել են ոստիկանության մարզային և բաժնի պետերը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հուլիսի 24-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 06։15-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգեզարդ գյուղի դաշտում գտնվող ոռոգման համար նախատեսված ջրի ավազանում երեխան ջրահեղձ է եղել։


Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ԱԻն ՓԾ Վեդու հրշեջ փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։

Ժամանել են նաև Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ և ջրասուզակ։

Ջրասուզակը նշված ջրավազանում մոտ 7 մետր խորությունից դուրս է բերել Գինևետ գյուղի բնակիչ՝ 16-ամյա Մուշեղ Մ-ի դին։

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Կամո Ցուցուլյանը, ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Դավիթ Պետրոսյանի, բաժնի պետի
օպերգծով տեղակալ Արտավազդ Սարգսյանի գլխավորությամբ։

Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է ավագ քննիչ Գարիկ Թառոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված ջրավազանը պատկանում է Արարատի մարզի Մխչյան գյուղի բնակիչ Արթուր Հարությունյանին և ըստ նախնական տեղեկությունների՝ երեխան ցանկացել է լողալ, սակայն չի կարողացել դուրս գալ ջրից, ինչի հետևանքով էլ ջրահեղձ է եղել։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութը՝ Կարեն Գրիգորյանի

Ֆոտոռեպորտաժ


Կարդացեք նաեվ

Լևոն Արոնյանի կնոջ՝ Արիաննեի հոգեհանգստի արարողությունը․ (Տեսանյութ)

Irina Abovyan

Լավաշով համեղ ռուլետներ. միջուկի 20 տարբերակ

Irina Abovyan

Ընտրեք կյանքի ծառը և ահա թե ինչ կբացահայտի այն

Irina Abovyan

Կենդանակերպի ամենաուրախ մարդիկ

Irina Abovyan

Երևանի և Կոտայքի մարզի որոշ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի. ՀԷՑ

Irina Abovyan

Երկու եղբայրների կողմից ոստիկանության ծառայողներից մեկին սպանելու, մյուսին մարմնական վնասվածքներ հասցնելու վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է դատարան

Irina Abovyan