Քաղաքականություն

Միխայիլ Վելլերի ցնցող խոսքը հայերի մասին և հուժկու ապտակը Ադրբեջանին

Ադրբեջանական քարոզչությունն աշխատում է այս սկզբունքով՝ երբ ժողովուրդը թա լանված է, պետք է ա տելություն սերմանել մեկ այլ ժողովրդի հանդեպ: Այս մասին հայտարարել է գրող եւ հրապարակախոս Միխայիլ Վելերն իր յութուբյան ալիքում: «Ադրբեջանական քարոզչությունն աշխատում է: Երկրում կյանքը շաքար չէ: Հիշեք, թե քանի ադրբեջանցի կա:



Եվ մարդիկ ա տելությամբ են լցված Հայաստանի Հանրապետության նկատմամբ: Կյանքը շատ դժվար է, գումար եւ աշխատանք չկա: Ալիեւների ընտանիքը զա վթել է ամեն ինչ, ժողովրդին ոչ մի բան չի հասնում: Երբ ժողովուրդը թա լանված է, նրա մեջ պետք է ա տելություն սերմանել մեկ ուրիշ ժողովրդի հանդեպ: Այդպես է եղել ողջ պատմության ընթացքում»,- նշել է Միխայիլ Վելերը:Միեւնույն ժամանակ նա շեշտել է, որ այն ամենը, ինչ հայերն ասում են իրենց պատմության եւ մշակույթի վերաբերյալ, մաքուր ճշմարտություն է: «Հնագույն պետություն․ հնագույն քաղաքակրթություն»,- ասել է նա: «Ինչ վերաբերում է Ղարաբաղին, իհարկե, սա հայկական երկիր է: Դարեր ու հազարամյակներ այն հայկական հող է եղել: Հարցը հնարավոր էր խաղաղ, հանգիստ,

օբյեկտիվորեն լուծել՝ պատմաբանների, ազգագրագետների, քաղաքագետների, հոգեբանների հանձնաժողովով: Սակայն այժմ ես չգիտեմ, թե արդյոք այս հարցը երբեւէ կկարգավորվի: Ես խնդրում եմ ռուս ունկնդիրներին հասկանալ, որ Ղարաբաղը հայերի համար շատ ավելի մեծ նշանակություն ունի, քան Ղրիմը՝ ռուսների։

Ռուսաստանը Ղրիմ է եկել Եկատերինայի հետ 18-րդ դարի վերջին: Ուրարտուն ամենահին պետությունն է ԽՍՀՄ տարածքում՝ 4000 տարեկան: Դա Հայաստանն է: Շատերը չգիտեն, թե Արարատը Հայաստանում չէ, այլ Թուրքիայում: Չգիտես ինչու, Լենինը Կարսի պայմանագրով Արարատը տվեց Թուրքիային:

Կարծում էին` Թուրքիան շուտով եւս մեկ սովետական ​​հանրապետություն կդառնա, նրանք եւս կարմիր դրոշ ունեն, ընդունում են մեր օգնությունը: Սակայն հետո, երբ Աթաթուրքին օգնեցին ազատվել բրիտանացիներից, նա բոլոր կոմունիստներին նավ նստեցրեց եւ խոր տակեց ծովում։ Դրանով Թուրքիայի փառահեղ կոմունիստական ​​ապագայի պատմությունն ավարտվեց»,- նշել է Միխայիլ Վելերը:

Նա հիշեցրեց հայ սպայի սպա նության եւ մարդաս պանի հերոսացման պատմությունը: «Թմբուկների զար կերի ներքո գն դակահարելու փոխարեն նրան ցմ ահ ազատազ րկման դա տապարտեցին։ Մի քանի տարի հետո նա տեղափոխվեց Ադրբեջան:

Այնտեղ նրան բառացիորեն նվագախմբով ու կարմիր գորգով դիմավորեցին՝ բառացիորեն կարծես հերոսի: Բնակարան տվեցին։ Արդարությունը հազվադեպ է հաղթում պատմության մեջ, սակայն գոնե պետք է հիշել, թե որտեղ է այն»,- եզրափակեել է Վելերը:

Կարդացեք նաեվ

Արցախյան թավիշն այլ բանի կարող է վերածվել. Արփինե Հովհաննիսյան

Irina Abovyan

ԳՈՂԵՐԻ ՍԱՐՍԱՓԸ. Ամեն ինչ խճճվել է․ Իշխանությունը պետք է գործի, այլապես ՀՀԿ-ն վերադառնալու է ՏԻՄ

Irina Abovyan

Նախկինների ժամանակ պադեզդներում մարդ էին սպանում.Ոնց որ երեքով ռեստորանում քեֆ անենք, հաշիվը Նիկոլը փակի. Գոգարանցիներ

Irina Abovyan

Լայնածավալ պատերազմ չի լինելու․ Մովսես Հակոբյան

Irina Abovyan

Ուզում եմ դիմել ձեր կուսակցության անիրավ անդամներին…Օգտատիրոջ դիպուկ գրառումը ԲՀԿ պատգամավորին

Irina Abovyan

Երեկ փաստաթուղթ եմ տեսել․ կապիտուլյանտն այլևս չունի ձայների մեծամասնություն․ Սերժ Սարգսյան

Irina Abovyan