Հասարակություն

Հայաստանում COVID-19-ով հիվանդացել է մինչև 18 տարեկան 2230 երեխա. 158-ն ունեցել են թոքաբորբ

Հայաստանում հուլիսի 17-ի դրությամբ COVID-19 վարակ հաստատվել է մինչև 18 տարեկան 2230 երեխայի մոտ: Ամենափոքր պացիենտը նորածնային տարիքի է՝ 0-28 օրական:

Ինչպես «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, երեխաներից 1134-ի վիճակը գնահատվել է թեթև կամ միջին ծանրության, 12-ը՝ ծանր, 1-ը` ծայրահեղ ծանր:

Թոքաբորբ ախտորոշվել է 158 երեխայի մոտ, անախտանիշ դեպքերը 925-ն են: Երեխաներից 1231-ը տղաներ են, իսկ 999-ը` աղջիկներ:
Հուլիսի 17-ի դրությամբ առողջացում է գրանցվել 1665 երեխայի մոտ:

COVID-19 վարակով երեխաներն ամենաշատը եղել են Երևանից՝ 1125։ Վայոց ձորում գրանցվել է 29, Կոտայքում` 266, Տավուշում` 33, Շիրակում` 105, Լոռիում` 54, Արարատում` 146, Արագածոտնում` 74, Սյունիքում` 31, Արմավիրում` 131, Գեղարքունիքում` 165 դեպք։
Հայաստանում երեխաների շրջանում հաստատված դեպքերից 71-ն օտարերկրյա քաղաքացիներ են։

Կարդացեք նաեվ

Հյուսիսային ուղղությամբ համառ մարտերը շարունակվում են. Արծրուն Հովհաննիսյան

Irina Abovyan

Պատերազմի 13-րդ օրվա զարգացումները՝ ըստ ժամանակագրության

Irina Abovyan

Պատերազմում միտումնավոր չօգտագործված «նախկինների» ռազմաքաղաքական ռեսուրսը պահանջված է

Irina Abovyan

Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասավ 136-ի

Irina Abovyan

Բժշկի գնալու կարիք չկա․ Այս հրաշալի միջոցը կբուժի կիստաները և այլ կանացի լուրջ խնդիրներ

Irina Abovyan

Երևանում ծեծի է ենթարկվել «Հեղափոխության պահապաններ» նախաձեռնության հիմնադիր-անդամ ներկայացող Հայկ Ստեփանյանը. դեպքի վայրում հայտնաբերվել է բիտա և մահակ, ժամանել են Երևանի ոստիկանապետն ու տարածքի դատախազը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Irina Abovyan