Հասարակություն

Այսօր մահացած զինծառայողի ընտանիքին 58 մլն դրամ հատուցում կտրվի

Հարգելի հայրենակիցներ,

Ինչպես տեղեկացրեց Պաշտպանության նախարարությունը հուլիսի 23-ին ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում մահացել է հուլիսի 14-ին ծանր վիրավորում ստացած ժամկետային զինծառայող, շարքային Արթուր Բագրատի Մուրադյանը (ծնված 2001թ., Երևանի թիվ 1 ԶԿ):

«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամն իր խորին ցավակցությունն ու զորակցությունն է հայտնում Արթուր Մուրադյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
Ցանկանում ենք տեղեկացնել, որ Արթուր Մուրադյանի ընտանիքի անդամներին Հիմնադրամի կողմից կտրամադրվեն հատուցումներ առաջիկա 20 տարվա ընթացքում: Հատուցման չափը կկազմի 58 մլն ՀՀ դրամ, որից 10 մլն դրամը կտրամադրվի միանվագ, իսկ մնացածը՝ ամսական հավասար վճարներով:

Կարդացեք նաեվ

Հայաստանում կորոնավիրուսով վարակման 485 նոր դեպք է արձանագրվել

Irina Abovyan

«Վեոլիա Ջուր»-ը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին. 1 օր ջուր չի լինելու

Irina Abovyan

Հորոսկոպի 2 նշան, որ հունիսին իսկական սեր կգտնեք

Irina Abovyan

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի 14 աշխատակիցներ վարակվել են կորոնավիրուսով

Irina Abovyan

Ահա թե ինչ կարելի է սառեցնել ձմեռվա համար, մի քանի հիանալի գաղափար

Irina Abovyan

Բոլորս մեկ մարդու պես պետք է ոտքի կանգնենք. Արայիկ Հարությունյան. Photo

Irina Abovyan