Հասարակություն

Արփինե Հովհաննիսյանն իր ֆեյբուքյան էջում գրառում է կատարել

ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՌԵԺԻՄԻՆ ԱՌՆՉՎՈՂ ՄԻ ՇԱՐՔ ՊԱՐԶԱԲԱՆՈւՄՆԵՐ
ՄԱՍ 1 (ԶԼՄ-ներ)

Այսպիսով` մարտի 16-ի ժամը 18.30-ից մինչև ապրիլի 14-ը ժամը 9.00 ՀՀ-ում սահմանվեց արտակարգ դրություն:

Այս ընթացքում ողջախոհություն, միասնականություն ու սթափություն է անհրաժեշտ բոլորիս:
Համոզված եմ` միասնական ջանքերով հնարավոր է հաղթահարել մեր բոլորիս առջև ծառացած մարտահրավերը: Աստված պահապան մեզ ու մեր երկրին։

Հաշվի առնելով, որ ինձ բազմաթիվ հարցեր են ուղղվում արտակարգ դրության ռեժիմի հետ կապված, ես կփորձեմ առավել ոչ իրավական լեզվով անդրադառնալ այն հիմնական սահմանափակումներին, որոնք գործելու են այս ընթացքում (կլինեն մի քանի գրառումներ` ըստ սահմանափակումների ոլորտների)

ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ
Արտակարգ դրության հասատատելու մասին Կառավարության որոշմամբ հատուկ անդադարձ է կատարվում զանգվածային լրատվության միջոցներներին` սահմանափակումների որոշակի շրջանակ նախատեսելով զանգվածային լրատվության միջոցների համար: Մասնավորապես`
✅ Եթե լրատվամիջոցի հրապարակված տեղեկատվությունը որևէ կերպ առնչվում է կորոնավիրուսին, ( ՀՀ, ինչպես նաև ՀՀ տարածքներից դուրս վարակման առկա և նոր դեպքերի, անձանց առողջական վիճակի, վարակի աղբյուրների, առկա կամ հնարավոր վարակակիր անձանց հետ շփված այլ անձանց շրջանակի, զննում (վարակի թեստավորում) անցնող անձանց և մեկուսացվածների քանակի, ինչպես նաև խուճապի հանգեցնող կամ խուճապային իրադրություն ստեղծելու վտանգ պարունակող տեղեկությունների վերաբերյալ հրապարակումներ, տեղեկատվական նյութեր, հարցազրույցներ, հաղորդումներ (այսուհետ` հաղորդում) հրապարակային տարածումը, փոխանցումը ) այն պետք է հղում կատարի պարետատան կողմից տրամադրված տեղեկատվությանը: Սա վերաբերում է ինչպես տպագիր մամուլում, հեռուստատեսությամբ, այնպես էլ ինտերնետային կայքերում և սոցիալական ցանցերում հրապարակվող տեղեկատվությանը:
✅Զանգվածային լրատվության միջոցների պատրաստած նյութերը չպետք է հակասեն պաշտոնական տեղեկատվությանը և պետք են հնարավորինս վերարտադրեն այն:Այսինքն` եթե պաշտոնական հաղորդագրությամբ ներկայումս հաստատված է, որ կա կորոնավիրուսի հաստատված 30 դեպք, զանգվածային լրատվության միջոցները չեն կարող իրենց հաղորդումներում ներառել տեղեկատվություն, որ ըստ իրենց աղբյուրների հաստատված դեպքերի քանակը ավելի շատ է:
✅Արտակարգ դրության որոշման պայմանները խախտող հաղորդումները ենթակա են անհապաղ վերացման: Այսինքն, եթե լրատվամիջոցը հրապարակել է հաղորդում, որը հակասում է պարետատան տրամադրած տեղեկատվությանը, նման հաղորդումը պետք է հեռացվի լրատվամիջոցի կողմից:
❗❗❗Ուշադրություն` կորոնավիրուսին որևէ կերպ չառնչվող լրատվական նյութերի պարագայում որևէ սահմանափակում չի տարածվում: Նշված սահմանափակումները վերաբերում են ԲԱՑԱՌԱՊԵՍ կորոնավիրուսին առնչվող նյութերին: Սա նշանակում է, որ կորոնավիրուսին չառնչվող լրահոսի դեպքում ԶԼՄ-երը շարունակում են գործել այնպես, ինչպես գործել են մինչև արտակարգ դրությունը:

ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՌԵԺԻՄԻՆ ԱՌՆՉՎՈՂ ՄԻ ՇԱՐՔ ՊԱՐԶԱԲԱՆՈւՄՆԵՐ ՄԱՍ 1 (ԶԼՄ-ներ)Այսպիսով` մարտի 16-ի ժամը 18.30-ից…

Posted by Arpine Hovhannisyan on Monday, March 16, 2020

Կարդացեք նաեվ

Հրդեհ ՀՀ կառավարության մասնաշենքի սենյակներից մեկում. ԱԻՆ

Irina Abovyan

Հյուրանոցային ծառայությունները կթույլատրվեն միայն մեկ նախապայմանով

Irina Abovyan

Մեղրով տորթը` եփովի կրեմով։ Անմահական համեղ այս թխվածքը դուր կգա բոլորին

Irina Abovyan

Հորոսկոպի նշանների 8 զույգ որոնց միջև հարաբերությունները երբեք չեն ստացվի

Irina Abovyan

Մազերի խնամքի գաղտնիքներ աստղերից. մազերը սնուցող դիմակ Սառա Ջեսիկա Փարքերից

Irina Abovyan

Արտակարգ ռեժիմով ծառայության ընթացքում ոստիկանները հայտնաբերել են իրավախախտման 1058 դեպք

Irina Abovyan