Հասարակություն

Արտակարգ դրության վերաբերյալ որոշման մեջ խնդրահարույց էլեմենտներ կան․ Ռուբեն Մելիքյան

Նոր կորոնավիրուսի տարածման կաապակցությամբ կառավարությունը արտակարգ դրություն հայտարարեց, որն ուժի մեջ մտավ այսօր 18։30-ից մինչև ապրիլի 14-ի 17։00-ն ներառյալ։

Իրավիճակի հետ կապված «Ա1+»-ը զրուցեց «Ոչ»-ի քարոզչական կողմի ներկայացուցիչ, իրավաբան, «Իրավական ուղի» իրավապաշտպան կազմակերպության համահիմնադիր Ռուբեն Մելիքյանի հետ։

«Համաձայն՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության՝ արտակարգ դրության պայմաններում հանրաքվե անցկացվել չի կարող։ Այս կանոնը գործում է արտակարգ դրության ուժի մեջ մտնելու պահից»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց իրավաբանը։ 

Մելիքյանը որոշման մեջ նկատել էր և իր համար խիստ խնդրահարույց էին զանգվածային լրատվության միջոցներին վերաբերող սահմանափակումները։ 

«Այնտեղ առկա են անորոշ ձևակերպումներ, որոնք կարող  են ԶԼՄ-ների աշխատանքում անհիմն և ոչ իրավաչափ միջամտության պատճառ դառնալ; Այո՛, որոշ հատվածներ որոշակի են, դրանք վաղուց կարևորություն ունեն հիվանդների քանակի հետ կապված, մեկուսացածների և այլն։ Այդ որոշակի տեղեկությունները պետք է լինեն պաշտոնական, դա չի քննարկվում, սակայն որոշման մեջ խնդիր կա զանգվածային լրատվության միջոց հասկացության հետ, անհամապատասխանություն ԶԼՄ-ների մասին ՀՀ օրենսդրության հետ»,- ընդգծեց նա։  Ըստ իրավապաշտպանի՝ ԶԼՄ-ներին հավասարեցված են նաև սոցիալական ցանցերի օգտատերերը, ինչը խնդրահարույց է։

Վերջինի մասով, ըստ Մելիքյանի, եթե օգտատերերը սոցիալական ցանցերում գրառում կատարեն, և որը չհամապատասխանի պաշտոնական տվյալներին, ապա վարչական պատասխանատվություն է նախատեսված։ 

««Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքը կիրառում է «զանգվածային լրատվության միջոց» տերմինը, իսկ «Զանգվածային լրատվության մասին» օրենքը սահմանում է թե որն է ԶԼՄ-ն, և դա օգտատերերի վրա չի տարածվում։ Մենք բազմաթիվ դեպքեր ենք ունեցել, երբ այլ իրավիճակներում, բլոգերները ԶԼՄ չեն համարվել, իսկ հիմա փաստորեն պետությունը համարում է»,- շարունակեց նա։

Մելիքյանը հիշեցրեց Շիրակի մարզի Մարալիկ քաղաքում բլոգերներ Արթուր Դանիելյանի և Նարեկ Մալյանի վրա հարձակումը՝ նշելով, որ դա չէր դիտարկվել որպես լրագրողի աշխատանքի խոչընդոտում։

«Եվ եթե սոցիալական օգտատերը զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցիչ չէ, ապա ինչո՞ւ է արտակարգ դրության վերաբերյալ որոշման մեջ նույնացվում, իսկ այլ դեպքում՝ ոչ։ Հետո գրառումն ինչպիսի՞ն պետք է լինի, որ պատասխանատվություն առաջացնի։ Արդյո՞ք, եթե օրինակ օգտատերը գրառումը կատարի «միայն ընկերների համար» ռեժիմով կամ «սահմանափակ դիտողունակությամբ», դա խախտում կլինի՞, թե՞ ոչ։ Մի խոսքով հարցեր կան, որոնք որ պատասխաններ, իմ պատկերացմամբ, չունեն, խնդրահարույց էլեմենտներ կան»,- ընդգծեց նա։

Չնայած սրան՝ իրավաբանը ողջունում է արտակարգ դրություն մտցնելու որոշումը․ «Եվ կարելի էր փաստարկներ բերել, թե երբ պետք է մտցվեր, բայց լավ է ուշ, քան երբեք։ Թեկուզ թերի, թեկուզ ոչ ամբողջական, բայց ամեն դեպքում միջոցներ ունենք, որպեսզի հաղահարենք մեզ պատուհասած այս համաճարակը»։

Հարցին, թե հնարավո՞ր է, որ իշխանությունները հանրաքվեի քարոզարշավը ցանցային տարբերակով իրականացնեն, և քվեարկությունն էլեկտրանային տարբերակով կազմակերպեն, կարգավորում մտցնեն, իրավապաշտպանը պատասխանեց, որ կարծում է՝ իշխանությունները դրա մասին չեն մտածի, և այդպիսի քայլը ո՛չ տեխնիկապես է հնարավոր, ո՛չ էլ իրավաբանորեն։ 

«Ես չգիտեմ՝ արդյո՞ք որևէ մեկն այսօր մեր երկրում սիրտ ունի մտածել հանրաքվեի մասին, այս պահին մենք լրիվ ուրիշ առաջնահերթություններ ունենք։ Ես կարծում եմ դա ֆանտաստիկայի ժանրից է»,- եզրափակեց Ռուբեն Մելիքյանը։

Կարդացեք նաեվ

Xiaomi-ն սկսել է 6G ցանցի փորձարկումները

Irina Abovyan

Ընտրեք ծաղիկներից մեկը և իմացեք ինչ անակնկալ է սպասվում Ձեզ մայիս ամսին. Ո՞ր ծաղիկն առաջին հերթին գրավեց Ձեզ…

Irina Abovyan

Դեկտեմբերին ծնված աղջիկներն առանձնանում են ամուր սրտով

Irina Abovyan

Հորոսկոպի ամենաանկախ նշաններից մեկը

Irina Abovyan

Երեք զինծառայողի գեներալ-մայորի կոչում է շնորհվել

Irina Abovyan

Ողբերգական դեպք Արարատի մարզում․ փրկարարները, ոստիկաններն ու գյուղացիները Ստալինյան ջրանցքում որոնում են 14-ամյա տղայի դին․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Irina Abovyan