Առողջություն

Նեկտարին. ինչու է այն ավելի օգտակար, քան դեղձը

Օրգանիզմն անհրաժեշտ վիտամիններով ու հանքանյութերով ապահովելու լավագույն տարբերակը սննդակարգում մրգերի ներառումն է: Estet-portal.com-ի հաղորդմամբ՝ նեկտարինը մեծ քանակով սննդարար նյութեր է պարունակում:

Նեկտարինը պարունակում է երկաթ, ֆոսֆոր, կալիում, A, C վիտամիններ, նատրիում, կրեմնիում: Այն ավելի քիչ շաքար է պարունակում, քան դեղձը: Նեկտարինի բաղադրության մեջ նաև պեկտին է առկա, որն անհրաժեշտ է մի քանի հիվանդությունների դեմ պայքարելու համար:

Նեկտարինը դրական ազդեցություն է ունենում աղեստամոքսային տրակտի աշխատանքի վրա, օգնում վերամշակել մթերքը: Այն օգտակար է նաև հետևյալ խնդիրների դեպքում.

աթերոսկլերոզ
հիպերտոնիա
նյարդային խանգարումներ
խոլեստերինի բարձր մակարդակ:

Նեկտարինը հզոր հակաօքսիդանտ է, օգնում է կանխարգելել մաշկի վաղ ծերացումը, կնճիռների առաջացումը: Այս միրգը նպաստում է նաև նյութափոխանակության արագացմանը:

Խորհուրդ է տրվում օրվա ընթացքում ¼ բաժակ նեկտարի թարմ հյութ օգտագործել հետևյալ խնդիրների դեպքում.

սիրտ-անոթային համակարգի հիվանդություններ
քրոնիկական փորկապություն
բարձր թթվայնություն
անեմիա:

Դիմակ՝ մաշկի համար

Հասած նեկտարինի կեղևը հեռացրեք: Նեկտարինը ճզմեք, ավելացրեք մեկ ճաշի գդալ կարտոֆիլի օսլա, կես թեյի գդալ դդումի յուղ: Խառնեք բոլոր բաղադրիչները, քսեք դեմքին: 5 րոպե անց լվացեք տաք ջրով: Կարող եք օգտագործել շաբաթվա ընթացքում երկու անգամ:

Հաշվի առեք, որ նեկտարինը խորհուրդ չի տրվում օգտագործել շաքարային դիաբետի դեպքում:

Կարդացեք նաեվ

Առողջությանը վնաս չպատճառելու համար մասնագետը խորհուրդ է տալիս օրական չգերազանցել սուրճի այս չափաբաժինը

Irina Abovyan

Կանաչ խնձորը բարենպաստ ազդեցություն է թողնում ոսկրերի և ատամների վրա, բարելավում է տեսողությունը

Irina Abovyan

Անոթները մաքրելու հզոր միջոց. ինչո՞ւ ես չգիտեի այս ամենի մասին

Irina Abovyan

Վիտամին B12- ի ներդրումը նյարդային համակարգի գործունեության մեջ, և դրա պակասի վնասները

Irina Abovyan

Կիտրոնի հյութ ամեն առավոտ. Սխալ, որն անում են միլիոնավոր մարդիկ…

Irina Abovyan

Արյունատար անոթները և սրտի անխափան աշխատանքը խթանող միջոցներ

Irina Abovyan