Քաղաքականություն

Կարծում ենք՝ դրսի «ծիրանակռվով» ներսի սահման ենք պահելու, բայց պատմությունը հակառակն է հուշում․ Վլադիմիր Գասպարյան

ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող իրադարձություններին ու Ռուսաստանում հայկական ծիրանի հետ կապված միջադեպերին։

Գրառումը ներկայացնում ենք ստորև․

«Հետևում էի մեր «հզոր ծիրանային պատերազմներին» ու «ջախջախիչ հաղթանակներին» ու մտածում՝ երևի թե 1920 թիվը ծիրանը պակաս տարի է եղել, որ առանց մի կրակոցի թուրքին հանձնեցինք Սարիղամիշը, Կարսը, Ալեքսանդրապոլը, հետո նույն թուրքի պահանջով կնքեցինք Ալեքսանդրապոլի խայտառակ պայմանագիրը, վերջում էլ մի բուռ Հայաստանը տվեցինք բոլշևիկին, որ գոնե վերջին մի քանի հազար հայը փրկվեն:

Պարզվում է՝ ծիրա՜ն չենք ունեցել, ծիրա՜ն…
Թե չէ ինչե՜ր կանեինք…
Հիմա ծիրանացել ենք, տղե՛րք, շա՜տ ենք ծիրանացել…
Ու կարծում ենք՝ դրսի «ծիրանակռվով» ներսի սահման ենք պահելու:
Բայց պատմությունը լրիվ հակառակն է հուշում»։

Կարդացեք նաեվ

Եթե առաջ Քոչարյանը խաղում էր 4 տուզով, ապա դրանցից մնացել է մեկը՝ փողը. Քրիստինե Հալաջյան

Irina Abovyan

Էրդողանն առաջարկել է, որ հանդիպի Ալիևին, Պուտինն էլ՝ Փաշինյանին

Irina Abovyan

Ձեզ թվում է, որ Վանեցյանի հետ Ծառուկյանի հանդիպումների մասին մենք իմացել ենք իր հայտարարությունից հետո՞. Ալեն Սիմոնյան

Irina Abovyan

Օլիգարխների թիկնապահները զենք ու հագուստ են ստացել ՊՆ նախկին նախարարի ցուցումով. նման ցուցմունք կա

Irina Abovyan

Վերջապես Պուտինը արեց իր Քայլը` Ռուսական Զորքը մտավ կռվի մեջ

Irina Abovyan

Բլեյանի դպրոցում աշակերտները` Շուշան Փաշինյանին տեսնելով,վանկարկել են՝ «Նիկոլ, դավաճան». Արինա Հովսեփյան

Irina Abovyan