Քաղաքականություն

Ի՞նչու պետք է ցավը գա մեր դռան առաջ կանգնի, որ նոր գիտակցենք տարրական բաներ․ Ալեն Սիմոնյան

Մենք հաճախ շատ բան չենք զգում ու չենք հասկանում: Սա մեղադրանք չէ ամենևին: Այսօր առավոտյան երկու վատ լուր ստացա, ընկերոջս մայրը և իմ մանկության ընկերը շատ ծանր վիճակում հիվանդանոցում են:

Այցելեցի նրանց: Այդ մեծ հիվանդանոցի շենքում բոլորը շատ կարգապահ էին, բոլորի դիմակը նորմալ դրված էր` ոչ քթի տակ իջեցրած, ոչ թևին կապած, նույնիսկ մարդ կար, որ երկու բժշկական դիմակով էր: Ոչ ոք, թարսի պես, չէր շոգում դիմակից, ոստիկան չէր փնտրում վիճի հետը, հեռախոսով նկարի, հրապարակի: Գիտակցում էին ինչ է, որտեղ են, վտանգն իրենց շատ մոտ է:
Ընկերոջս մայրը 60-ն անց է, վիճակը` ծանր կայուն:
Ընկերոջս վիճակը շատ ավելի ծանր է, նա ընդամենը 40 տարեկան է, մենք հասակակից ենք, չունի ոչ մի խրոնիկ հիվանդություն, չի էլ ծխում, իսկ հիմա բժիշկները պայքարում են նրա կյանքի համար: Ինչու պետք է ցավը գա մեր դռան առաջ կանգնի, որ նոր մենք գիտակցենք տարրական բաներ:

հ.գ. Աստված առողջություն տա բոլոր հիվանդներին

#կրիրդիմակ
#փրկիրկյանքեր

Կարդացեք նաեվ

Մանրամասներ՝ Ծաղկաձորում երեկ տեղի ունեցած կրակոցներից

Irina Abovyan

«Երևանը պատրաստ է ցանկացած երկրի դեսպանին դեմ առ դեմ ցույց տալ Լեռնային Ղարաբաղում գերեվարված գրոհայիններին». Ալեն Սիմոնյան

Irina Abovyan

Արմեն Աշոտյանը՝ Ալիև- Փաշինյան փոխհրաձգության մասին

Irina Abovyan

«Բարև Ձեզ, ես էլ եմ Ձեզ շատ կարոտել». Կարեն Կարապետյանը խոստացավ բոլոր հարցերին պատասխանել նիստից հետո

Irina Abovyan

Ինչու է Վլադիմիր Գասպարյանը սպառնում՝ պատասխանատվության ենթարկվելու փոխարեն

Irina Abovyan

Բռնել եք տալի Արաա՛, Քոչարյանի կատաղած զանգը Սերժին, Արմենիան խլեցին

Irina Abovyan